Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարներ Միխայիլ Միշուստինը և Ռոման Գոլովչենկոն պայմանավորվել են միավորել սակագների կարգավորումը, ինչպես նաև կազմակերպել ուղևորափոխադրումներ և բեռների երկաթուղային փոխադրումներ. ասված է վարչապետների համատեղ հայտարարության մեջ:
Ուրբաթ օրը Մինսկում հաստատվել են Միութենական պետության 28 ինտեգրման ծրագրեր:
«Միութենական ծրագրերը նախատեսում են Միութենական շինարարության հետևյալ հիմնական ուղղությունները… Երկաթուղային տրանսպորտի ոլորտում նախատեսվում է մշակել օրենսդրության միավորում՝ ներառյալ սակագների կարգավորումը, լիցենզավորումը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպումը, անվտանգություն, աշխատանքային հարաբերությունների ոլորտում պահանջները»,- ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության պաշտոնական կայքում: