Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 455 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 572 948 դեպք: Ապաքինվել է ևս 4 427 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 531 764:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 58 մարդ, ընդհանուր՝ 8 035:
Երկրում մինչ օրս պատվաստվել է 1 405 877 մարդ: