Wednesday, 24 04 2024
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Մի շարք սգո սրահներ շահագործվում են օրենսդրության պահանջների խախտմամբ

Արարատի մարզի Նորաբաց համայնքի մի խումբ բնակիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի հիման վրա Արարատի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ պարզվել է՝ համայնքի ղեկավարի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության հիման վրա մի քաղաքացու կողմից համայնքի բնակելի տների անմիջական հարևանությամբ կառուցվում է քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու համար շինություն՝ սգո սրահ։

Այդ հանգամանքն առաջացրել է տվյալ թաղամասի բնակչության դժգոհությունը՝ պայմանավորված նրանով, որ սրահում նախատեսվող ծիսակատարությունները, դրանց մասնակցելու համար հաճախակի փողոց ժամանողների ենթադրվող մեծաքանակությունը և հոգեբանական, տրամաբանական մի շարք այլ գործոններ կարող են խաթարել բնակչության բնականոն կյանքը։

Նշվում է, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ Արարատի մարզի Նորաբաց համայնքի ղեկավարի և ավագանու կողմից չեն կատարվել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի պահանջները, որի համաձայն՝ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ մատուցելու համար շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին:

Առկա է օրենսդրական իմպերատիվ պահանջ՝ սգո սրահների կառուցման համար համայնքի ավագանու կողմից պարտադիր ընդունելու նման ծառայություններ մատուցելու համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտ՝ հաշվի առնելով նաև, որ թե՛ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով, և թե՛ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված են նույնանման կարգավորումներ, որոնց նպատակը բնակչության հոգեկան առողջության պահպանումն ու մշակութային կյանքի կազմակերպումն են, որոնք համայնքի պարտադիր խնդիրներ են։

Ըստ ուսումնասիրության շրջանակներում ՀՀ քաղաքաշինական, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված պարզաբանման՝ համայնքի ղեկավարը չի կարող տալ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ մատուցելու կամ իրականացնելու թույլտվություն՝ առանց ավագանու կողմից սահմանափակումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտի ընդունման։

Ուսումնասիրության ընթացքում հարցում է կատարվել Արարատի մարզպետարան՝ պարզելու՝ արդյոք մարզի մյուս համայնքներում, ևս ավագանիների կողմից պահպանվել են նշված օրենքի պահանջները։ Ստացված պատասխան գրության և կից տրամադրված տեղեկատվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզում կան բազմաթիվ համայնքներ, որոնց ավագանիները մինչ օրս չեն սահմանել քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ մատուցելու համար շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումներ: Վերջինս ոչ միայն օրենքի պահանջի խախտում է, այլև պարարտ հող է ստեղծում հետագայում նաև այլ համայնքներում նմանօրինակ իրավիճակների առաջացման համար, և հղի է կոռուպցիոն ռիսկերով։

Ելնելով ուսումնասիրության արդյունքներից և հիմք ընդունելով Արարատի մարզի Նորաբաց համայնքի մի խումբ բնակիչների դիմումը, հավաքված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար։

Բացի այդ, ՀՀ Արարատի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Արարատի մարզպետին՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ ձեռնարկելու գործուն միջոցներ Արարատի մարզի համայնքների ավագանիների կողմից օրենքի պահանջները կատարելու, հետագայում նմանատիպ դրսևորումները բացառելու ուղղությամբ։

Նկատի ունենալով, որ նմանատիպ խնդիրները կարող են ավելի տարածական լինել՝ ՀՀ դատախազությունը համապատասխան ուսումնասիրություններ կնախաձեռնի նաև հանրապետության մյուս մարզերի համայնքների կտրվածքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում