Առողջապահության նախարարությունն ահազանգում է․ «դելտա» շտամի տարածման ու կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճի հետևանքով Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր՝ «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Եվրամիությունը պատրաստվում է հեռացնել Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանի հետ: