Համակարգը, որում մենք ապրում ենք, գոյություն չունի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ձայն» Լիբերթար պահպանողական կուսակցության նախագահ Արուսյակ Հայրապետյանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ սեպտեմբերի 21-ին տեղի կունենա գունագեղ տոնակատարություն, Հայրապետյանը զարմանք հայտնեց՝ ինչն ենք նշում գունագեղ․ «Մենք բարոյականության կրիզիս ունենք Հայաստանում»:
Ըստ Արուսյակ Հայրապետյանի՝ ընտրական այս ֆիասկոյից հետո արտախորհրդարանական առողջ ուժերը պետք է միավորվեին․ «Եթե խելքներս գլուխներս չհավաքենք, մեր պետությանը կմնա 20-30 տարվա կյանք: Ինքնիշխանությունը կորցրել ենք, այն պետք է վերականգնենք»: