Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վճռորոշ հոկտեմբերը․ Իրականում ինչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը

2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականը 6-րդ տուրից հետո 11 միավորով 2-րդն է J ենթախմբում։ Մերոնք 4 միավորով զիջում են առաջատար Գերմանիային և մեկ միավորով գերազանցում 3-րդ հորզոնականում գտնվող Ռումինիային։ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 9 միավորով 4-րդն է, իսկ 5-րդ տեղում գտնվող Իսլանդիան ունի 4 միավոր։ Մրցաշարային աղյուսակը եզրափակող Լիխտենշտեյնը վաստակել է մեկ միավոր։ Արդեն իսկ կարող ենք ասել, որ վերջին 4 խաղերում առաջին և երկրորդ հորիզոնականների համար պայքարը ընթանալու է 4 հավաքականների միջև։ Ավելի ստույգ՝ Իսլանդիան և Լիխտենշտեյնը կորցրել են հնարավորությունն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու։ Եթե սթափ գնահատենք իրավիճակը պետք է ընդունենք, որ Գերմանիայի հավաքականն արդեն իսկ ապահովել է խմբում առաջին հորիզոնականը։ 2-րդ հորիզոնականի համար թեժ պայքար է սպասվում Հայաստանի, Ռումինիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների միջև։

Վերջին երեք հանդիպումներում 6 միավոր վաստակելու դեպքում Հայաստանն այսօր 5 միավորի առավելություն կունենար Ռումինիայի նկատմամբ և 90 տոկոսով ապահոված կլիներ երկրորդ հորիզոնականը, բայց․․․։ Ֆուտբոլում «եթե»-ներ չկան և մենք ստիպված ենք հաշվի նստել այն իրավիճակի հետ, որ ունենք։ Նախորդ 6 հանդիպումներ արդեն անցյալում եմ և մեր խնդիրը պետք է լինի առաջինա հանդիպումներում անել հնարավորինն ու անհնարինը երկրորդ հորիզոնականը պահպանելու համար։ Փորձենք հասկանալ իրականում ինչպիսին են մեր հնարավորությունները փլեյ-օֆֆում հայտնվելու։ Հոկտեմբերի 8-ին կայանալիք 7-րդ տուրում մեր ազգային թիմը հյուրընկալվելու է Իսլանդիայի հավաքականին։ Նույն օրը Ռումինիան մրցակցի հարկի տակ խաղալու է Գերմանիայի հետ, իսկ Հյուսիսային Մակեդոնիան՝ Լիխտենշտեյնի։ Հավանականությունը բավական մեծ է, որ Գերմանիան և Հյուսիսային Մակեդոնիան 3-ական միավոր կվաստակեն։ Այդ դեպքում, եթե մերոնք հաղթեն Իսլանդիային 4 միավորի առավելություն կստանան Ռումինիայի և 2 միավորի առավելություն Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ։ Երեք օր անց Խոակին Կապառոսի թիմը Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ, իսկ Հյուսիսային Մակեդոնիան կհյուրընկալի Գերմանիային։ Հոկտեմբերին 6 միավոր վաստակելու պարագայում Հայաստանի ազգային հավաքականը հաստատուն քայլ կկատարի դեպի փլեյ-օֆֆ։ Մասնավորապես վերջին երկու տուրերից առաջ ըստ մոտավոր հաշվարկի մեր գլխավոր թիմը 7 միավորի առավելություն կունենա Ռումինիայի և 5 միավորի առավելություն Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ։

Այդ դեպքում նոյեմբերի 11-ին Երևանում Հյուսիսային Մակեդոնիայի հետ նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի հավաքականը կապահովի երկրորդ հորիզոնականը։ Վերջին տուրում՝ նոյեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը Երևանում մրցելու է Գերմանիայի ընտրանու հետ։ Սա մեր հավաքականի համար իրադարձությունների զարգացման իդեալական տարբերակն է։ Հոկտեմբերին նույնիսկ 3 կամ 4 միավոր վաստակելու դեպքում Հայաստանը կունենա իրական հնարավորություն պայքարելու երկրորդ հորիզոնականի համար։ Մեր առաջնային խնդիրն այս պահին Իսլանդիայի հավաքականին հաղթելն է։ Հաշվի առնելով խաղերի հաջորդականությունը կարող ենք ասել, որ հոկտեմբերի ցիկլը մեզ համար վճռորոշ է լինելու։ 3 միավորից քիչ վաստակելու դեպքում Հայաստանի հավաքականը գործնականում կկորցնի հնարավորությունը պայքարելու երկրորդ տեղի համար։ Լիխտենշտեյնի հետ երևանյան հանդիպումից հետո Խոակին Կապառոսը հայտարարել էր, որ վերջին չորս հանդիպումներից յուրաքանչյուրը եզրափակչի արժեք է ունենալու մեզ համար։ Առաջին եզրափակիչը տեղի կունենա ընդամենը չորս շաբաթ հետո հեռավոր Ռեյկյավիկում։

Հաշվի առնելով վերջին երեք հանդիպումներում մերոնց ցույց տված խաղն ու արդյունքը, պետք է ընդունենք, որ հավաքականում կան լուրջ խնդիրներ, որոնք վերացնելու դեպքում հնարավոր կլինի մտածել լուրջ արդյունքի մասին։ Խոակին Կապառոսն ունի 28 օր մեր ազգային թիմը կրկին բարձրության վրա բերելու համար։

Լուսանկերը՝ ՀՖՖ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում