Կոնֆերանցիաների լիգայի խմբային փուլին ընդառաջ երկու բրազիլացիները համալրել են Երևանի «Ալաշկերտը» համալրել են երկու բրազիլացիներ։
25-ամյա վինգեր Մաթեուս Ալեսանդրո Դոս Սանթոս Պերեյրան լեգենդար «Ֆլումինենսե» ակումբի սան է, 2 տարի հանդես է եկել Բրազիլիայի Ա Սերիան ներկայացնող թիմում։
Մաթեուսը խաղացել է նաև բրազիլական «Բոտաֆոգո», «Ֆորտալեզա» և «Ատիբայա» ակումբներում։
29-ամյա հարձակվող Նիքսոն Դարլանիո Ռեիս Կարդոսոն լեգենդար «Ֆլամենգոյի» սան է, 8 տարի հանդես է եկել Բրազիլիայի Ա Սերիան ներկայացնող ակումբում։
Հայրենիքում Նիքսոնը ներկայացրել է նաև Ա Սերիայի «Ամերիկա Մինեյրո», ABC թիմերը, իսկ արտերկրում խաղացել է շվեդական «Կալմարում» և Մալթայի «Մոստայում»: