ԱՄՆ Սենտ Լուիս քաղաքում ընթացող Ֆիշերի շախմատի մրցաշարում այսօր կկայանան 4-6-րդ տուրի պարտիաները:
Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը նախ կմրցի մրցաշարի առաջատարներից մեկի` Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
5-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ, որը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն ներկայացնում է Ռուաստանի Դաշնությունը:
Վեցերրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը ամերիկացի Վեսլի Սոն է:
Նշենք, որ Լևոն Արոնյանը երեք տուրից հետո վաստակել է 1,5 միավոր և բաժանում է 5-7-րդ տեղերը: Նա առայժմ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, քանի որ դեռևս պայմանագիր չի կնքել ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի հետ:
Լևոն Արոնյանի հանդիպումների ուղիղ եթերը կարող եք դիտել ստորև.
Խաղը կսկսվի ժամը 23։00-ին