Աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Փարիզի հաշմանդամների տանը՝ պատմական նշանակության վայրում, որտեղ թաղված է Նապոլեոնը, և որտեղ հրաժեշտ տվեցին նաև մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին:Արարողությանը մասնակցել Ելիսեյան պալատը հրավիրել է ավելի քան 700 ֆրանսիացու: Ներկա են գտնվել երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնի արվեստագետներ, քաղաքական գործիչներ, նկարչի այլ հայրենակիցներ:
Դերասանի հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ՝ սեպտեմբերի 10-ին, Սեն Ժերմեն դը Պրեսի եկեղեցուց:
https://www.youtube.com/watch?v=ddG17LXX7MU