Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Համոզված ենք, որ Թուրքիայի հետ խոսակցությունն ինքնին բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահերից. «Հանուն Հանրապետության»

Հանուն Հանրապետության Կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. Պաշտոնական Երևանի եւ Անկարայի միջեւ վերջին շաբաթներին տեղի ունեցած ազդակների փոխանակումը հնարավորություն են ընձեռել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը շփման եզրեր գտնեն հետագա երկկողմ հարաբերությունները կառուցելիս եւ ուղիղ, չմիջնորդավորված երկխոսություն ծավալեն դրա շուրջ։

Տարածաշրջանի պետությունների շահերի առկա համընթացությունը պետք է դիտարկել որպես բացված պատուհան, որից օգտվելն էապես կմեծացնի Հայաստանի Հանրապետության ներուժը որպես տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անվտանգության շահը որպես տարածաշրջանում պատասխանատու դերակատարի, պահանջում է, որպեսզի պաշտոնական Երեւանը սուվերեն դիրքորոշում ձեւակերպի հնարավոր գործընթացին ընդառաջ։

Հանուն Հանրապետության կուսակցությունն աջակցում է Թուրքիայի հետ ճանապարհների և երկաթուղու ապաշրջափակման խոսակցություն սկսելու գործող իշխանության մտադրությունը, հարցը սակայն դիտարկելով շատ ավելի խորքային՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայում խոսակցությունը, իսկ ապագայում նաև հարաբերություններ հաստատելու շուրջ բանակցությունները պետք է ունենան հստակ ռազմավարություն, և գործողությունների քարտեզ, որը չի կարող սահմանափակվել միայն հրապարակված օրակարգով: Թուրքիայի հետ ուղիղ խոսակցությունը, իսկ ապագայում հարաբերությունների հաստատումը կարող է արմատապես փոխել տարածաշրջանի անվտանգային միջավայրը՝ անխուսափելիորեն նվազեցնելով սպառնալիքներն ու մարտահրավերները:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Թուրքիայի հետ խոսակցությունը, իսկ ապագայում բանակցությունները չի կարող լինել ի հաշիվ մեր ազգային շահերի արցախյան հիմնահարցի հետ փոխկապակցման և ցեղասպանությունից մազապուրծ իր բնօրրանից բռնի տեղահանված և աշխարհով մեկ սփռված մեր բյուրավոր ազգակիցների սերունդների արդար պահանջատիրության: Անկարայի հետ խոսակցություն և երկխոսություն սկսելուց առաջ պետք է հստակ հայտարարել, որ պաշտոնական Երևանը չի ներկայացնում սփյուռքին, ուստի Թուրքիայի իշխանություններն այսօր կամ ապագայում պարտավոր են գտնել մեր ժողովրդի սփյուռքյան հատվածի հետ ուղիղ երկխոսության ուղիներ:

Մոսկվայի կանխավ դրական արձագանքին զուգահեռ Երևանի և Անկարայի միջև ուղերձների վերջին փոխանակումների վերաբերյալ կարևորում ենք նաև տարածաշրջանում ակտիվ դերակատարում ունեցող այլ ուժային կենտրոնների վերաբերմունքը:
Մեր անկախ պետականության համար Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ընդունակությունն է որոշելու Հայաստանի պետականության որակը և ինքնիշխանության հեռանկարը:

Համոզված ենք որ Թուրքիայի հետ խոսակցությունն ինքնին բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահերից եւ դրականորեն կազդի տարածաշրջանում խաղաղության հաստատման, անվտանգության եւ կայունության միջավայրի վրա։

Հանուն Հանրապետության Կուսակցության Քաղաքական Խորհուրդ

09.09.2021թ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում