Քաղաքագետ Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Սեպտեմբերի 21-ին` ժամը 20։00-ին մեկնարկելիք Անկախության 30-ամյակի միջոցառմանը Հանրապետության հրապարակում հնչելու է դասական երաժշտություն, հնչելու են նաև բոլոր ժամանակների սիրված երգեր, ինչպես նաեւ կլինեն նոր կատարումներ:
Միջոցառման ավարտին տոնական հրավառություն նախատեսված չէ։
Հ.Գ. Չգիտեմ` ով էր ասել, որ հրավառություն է լինելու, որ մի հատ էլ հրավառության դեմ աղմուկ էր բարձրացել»։