2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում թերևս ամենաշատ քննարկվող հարցը հետպատերազմյան փուլում ՀՀ-Արցախ հարաբերություններն են։ Ո՞րն է Հայաստանի նպատակը Արցախի հարցում և ինչպե՞ս է պատրաստվում հասնել իր համար ցանկալի արդյունքի։ Փորձագիտական շրջանակներն արդեն անդրադարձել են Ազգային Ժողովի կողմից հաստատված նոր կառավարության ծրագրում այս հարցի վերաբերյալ առկա անորոշ ձևակերպումներին, որոնք տարընթերցումների տեղիք են տալիս։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ։