Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Ինչ էին պարտադրել Հայաստանին ու Ադրբեջանին

Հետպատերազմյան հայաստանյան քննարկումներում հաճախ է հանդիպում միտքը, որ Հայաստանը մոտ երկու տասնամյակ ձգեց արցախյան կարգավորումը, ինչի հետևանքով իրավիճակը հասավ պատերազմի: Ընդ որում, ուշագրավը և թերևս տարակուսելին այն է, որ այդ միտքն արտահայտող որոշակի շրջանակներ կարող են նաև քննադատել այն մտքերը, որոնց հեղինակները Հայաստանի իշխանությանը մեղադրում են 2018-ից հետո բանակցությունը տապալելու, փակուղի մտցնելու և այդպիսով պատերազմ հրահրելու համար: Այդ պնդումների հանդիման նրանք էլ կարող են հայտարարել, որ չի կարելի պատերազմի համար պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա, պատերազմը սկսել են Թուրքիան ու Ադրբեջանը, ոչ թե հրահրել է Հայաստանը: Բայց, երբ խոսվում է 20  տարի ժամանակ բաց թողնելու և չկարգավորելու մասին, դա նույնպես պատասխանատվությունը Հայաստանի վրա թողնել է, պարզապես ոչ թե հետհեղափոխական, այլ նախահեղափոխական կամ հետ 1998-ական իշխանության վրա:

Մինչդեռ, 1998-ից հետո ձևավորված իշխանության վրա կարելի է դնել թերևս Հայաստանի մի շարք խորքային խնդիրների և անարդյունավետ կառավարման պատասխանատվություն, բայց ոչ արցախյան հարցը չկարգավորելու: Որովհետև, Արցախի հարցի կարգավորումը միայն առերևույթ էր կախված Հայաստանից և Ադրբեջանից: Այդ հարցը աշխարհաքաղաքական դիմակայության հարց է, աշխարհակարգի փլուզմամբ ձևավորված, և թերևս միայն նոր աշխարհակարգի ձևավորումով «լուծում գտնելիք»: Որոշողը, թե ինչ է փոխզիջվելու, ինչպես, ում գերազդեցությամբ, որ տերության ռազմավարական հետաքրքրությունների ծիրում, Հայաստանն ու Ադրբեջանը չէին, այլ նվազագույնը՝ ԱՄՆ-ը  ու Ռուսաստանը, հարակից մի շարք այլ ուժային կենտրոններով: Մեծ հաշվով, հենց այդ տրամաբանությունն է Հայաստանում նաև դարձել 1998-ի, ինչպես նաև 1999-ի հոկտեմբերի 2-ի հնարավորության խորքային հիմք: Ըստ այդմ, Հայաստանն ու Ադրբեջանը թերևս «դատապարտված» էին պատրաստվել պատերազմի, համենայնդեպս այն աշխարհաքաղաքական իրողությունների և դրանց հասունացման տրամաբանության շրջանակում, որում ապրել է Կովկասը արցախյան առաջին պատերազմից հետո, որում ապրել է աշխարհհը ընդհանրապես:

Ադրբեջանը Հայաստանին «գերազանցել» է այդ իրավիճակը գիտակցելու հարցում: Հայաստանը ժամանակը բաց է թողել, բայց ոչ թե իրենից կամ առնվազն բոլորովին միայն իրենից չկախված կարգավորման չհասնելու, այլ բաց է թողել աճող մարտահրավերներին ու պատերազմի հեռանկարին բավարար համաժեքությամբ և արդյունավետությամբ չպատրաստվելու ժամանակ: Մեծ հաշվով, այսօր էլ չի փոխվել իրավիճակը սկզբունքորեն: Փոխվել է ստատուս-քվոն, բայց իրավիճակի տրամաբանությունը չի ենթարկվել սկզբունքային փոփոխության, ըստ այդմ Հայաստանի համար թերևս առանցքային խնդիրը ժամանակ շահելն է, կայուն ժամանակ շահելը և ուժեղանալը, իհարկե ամենևին ոչ խաղաղության օրակարգի հաշվին, որովհետև, հակառակը Հայաստանի համար չունի ոչ մի էֆեկտիվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում