Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Խոակին Կապառոսի դրվագային ձախողումն ու կարևոր շեշտադրումը․․․

Աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին չհաջողվեց հաղթել Լիխտենշտեյնին։ «Հանրապետական» մարզադաշտում գրանցված արդյունքն այո, ամոթալի է։ Վերջին երեք հանդիպումներում մերոնք վաստակեցին ընդամենը երեք միավոր, ինչը մեղմ ասած անբավարար արդյունք է։ Դեռևս սեպտեմբերի 1-ին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գլխավոր մարզիչը երկրպագուների շրջանում հերոսներ էին։ Ամիսներ շարունակ աշխարհը խոսում էր ընտրական փուլում Հայաստանի հավաքականի աննախադեպ մեկնարկի մասին։ Լիխտենշտեյնի պատասխան գնդակից հետո շոկի մեկ հայտնվեցինք բոլորս, բայց ինչպես ընդունված է ասել կյանքը շարունակվում է։ Եկել է իրավիճակը սթափ գնդհատելու ժամանակը։ Երկրպագուները անհաջողությունը կապում են տարբեր գործոնների հետ։ Խոսվում է նույնիսկ, որ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը հավաքականը «խերով» չէր։ Ոմանք մեղադրում են դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին, ով անփույթ գործեց Լիխտենշտեյնի խփած գոլի դրվագում։ Բնական է, ձախողումը չի կարող լինել առանց մեղավորների։ Մի կողմ դնելով էմոցիաները ստիպված ենք անել մի քանի կարևոր հետևություն։

Վերջին երեք հանդիպումներում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքը առաջին հերթին պետք է որակել տակտիկական ձախողում։ Այո, ի դեմս Կապառոսի մեր հավաքականն ունի իսկապես մեծ մարզիչ։ Մարզիչ ում գլխավորությամբ մերոնք մեծ հաշվով ցուցադրում են բոլորովին նոր ֆուտբոլ։ Մենք այսօր էլ երկրորդ ենք J ենթախմբում և ունենք իրական հնարավորություն երկրորդ հորիզոնականի համար պայքարելու։ Խաղային այս ցիկլում սակայն Կապառոսը վրիպեց, ինչը նորմալ երևույթ պետք է համարել։ Սխալվում են բոլորը։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում չաշխատեց հարձաման օղակը իսկ Գերմանիայի դեմ ձախողվեց խաղային ողջ պլանը։ Լիխտենշտեյի դեմ ընտրված մարտավարությունն էլ միանգամայն սխալ էր։ Մենք գրոհները զարգացում էինք եզրերով մինչ դեռ մրցակցի թերևս միակ ուժեղ կողմը ամրակազմ պաշտպաններ էին, որոնք երկրորդ հարկում գերազանցում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին։ Հենրիխ Մխիթարյանը չգիտես ինչու հենակետայիննի դիքրում էր, մինչ դեռ թույլ հավաքականի դեմ խաղում մեզ անհրաժեշտ էր կարտարող։ Անհրաժեշտ էր կատարող գրոհները եզրափակելիս։ Լիխտենշտեյնի պես հավաքականի դեմ մերոնք խաղացին երկու հենակետային կիսապաշտպանով։ Կա՞ր արդյոք դրա անհրաժեշտությոնը։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Հաղթում է թիմը պարտվում է մարզիչը, պարտությունն անտեր է։ Այս արտահայտությունները լսել ենք բազմիցս ու դեռ շատ ենք լսելու։ Անպարտելի թիմեր չկան։ Մենք պարտավոր ենք սակայն տեր կանգնել նաև մեր պարտություններին և անհաջողություններին։ Այո, Կապառոսի պլանն այս անգամ արդյունավետ չէր, բայց տեղի ունեցածը դրվագային ձախողում էր, որից պետք է անել հետևություններ։

Վստահ ենք, որ Խոակին Կապառոսին կհաջողվի ուղղել սխալները։ Բոլորիս երազանքն է Հայաստանի ազգային հավաքականին տեսնել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում,։ Երազանքը երազանք, բայց անհրաժեշտ է նաև իրատես լինել։ Անհամեմատ ավելի ուժեղ կազմ ունեցող Վրաստանի հավաքականը բարձրակարգ գլխավոր մարզչով մեզնից մի քանի անգամ ավելի թույլ խաղ է ցուցադրում։ Վրացիներին աշխարհի առաջնության ընտրական փուլում երբևէ չի հաջողվել լինել այն դիրքում, որում հիմա մենք ենք։ Գնահատենք այն, ինչ ունենք և շարժվենք առաջ։ Այլ ճանապարհ ուղղակի չկա։ «Հաղթելու համար պարզապես գոլ է պետք խփել։ Նրանք մեկ անգամ հարվածեցին ու գոլ խփեցին։ Այսպիսին է ֆուտբոլը, երբեմն անարդար։ Մենք փորձում էինք գրոհել երկու եզրերով էլ ու փոխանցումներ կատարել, բայց դրանք էֆեկտիվ չէին։ Ինչ-որ տեղ մարզական բախտն էլ չժպտաց մեզ։ Յուրաքանչյուր խաղ մեզ համար այսուհետ եզրափակիչ է լինելու։ Բայց վստահ եմ, որ կարող ենք պայքարել ու լավ հանդես գալ», -երեկվա խաղից հետո ասել է Կապառոսը։

Վերջինիս շեշտադրումները վկայում են, որ մեր մարզիչը հստակ պատկերացում ունի տեղի ունեցածի վերաբերյալ։ Մենք պետք է վստահենք մեր մարզչին և գլուխներս բարձր պայքարենք մինչև վերջ։ Առջևում մեզ սպասում է եզրափակիչ 4 հանդիպում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում