Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում կնքված բազմաթիվ պայմանագրեր ունենք, իրավապայմանագրային բազան արդյոք գործարկվել կամ գործում է։ Արդյո՞ք դրանց գործարկման դեպքում չէինք խուսափի 44-օրյա պատերազմից, կամ միգուցե նվազագույնի կհասցվեր այդ արհավիրքը։ Եթե Ռուսաստանի հետ հարաբերությունների ծավալը չի իրացվում, արդյոք այլ գործընկերների հետ գործակցությունը հրամայական չի դառնում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱՄՆ նախկին փոխդեսպան, միջազգայնագետ Արմեն Խարազյանի հետ: