Առնվազն 17 մարդ է մահացել Մեքսիկայի կենտրոնական Իդալգո նահանգի հեղեղված հիվանդանոցում: Այդ մասին երեքշաբթի Twitter- ում հայտնել է լատինաամերիկյան պետության ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:
«Ես խորապես վշտացած եմ Իդալգո նահանգի Տուլա գետի վարարման հետևանքով հիվանդանոցում 17 հիվանդների մահվան պատճառով, – գրել է նախագահը: – Շատ տեղումներ են եղել Մեխիկոյի հովտում, և անձրևը կշարունակվի»։ Այս կապակցությամբ Լոպես Օբրադորը հորդորել է ջրհեղեղից հավանական խոցելի տարածքների բնակիչներին հնարավորինս արագ տեղափոխվել ապաստարաններ:
Իդալգոյի Տուլա քաղաքում գրեթե 2 հազար տուն գտնվել է հեղեղված գոտում: Աղետի հետևանքների վերացման գործում իշխանությունները ներգրավել են Ազգային գվարդիայի ավելի քան հազար մարտիկների: Մեխիկոն 150 ոստիկան, ավելի քան 20 փրկարար, չորս ուղղաթիռ, 20 բեռնատար և մի քանի փչովի նավակ է ուղարկել՝ հարևան նահանգին օգնելու համար: