Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երբ հաղթանակն այլընտրանք չունի․ Մանրամասներ Լիխտենշտեյնի հավաքականի մասին

Ժամեր անց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Լիխտենշտեյնի հետ։ Բուքմեյքերներն առաջիկա խաղում բավական բարձր են գնահատում մեր ընտրանու հաղթելու հնարավորությունը։ Մասնավորապես, Հայաստանի հավաքականի հաղթանակի համար սահմանված է ընդամենը 1․15 գործակից։ Նշենք, որ Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները միմյանց հետ հանդիպել են 5 անգամ, որոնցից 4-ը ընտրական վերջին երկու շրջափուլերում։ Այդ մրցավեճերից 3-ում մերոնք հաղթել են, իսկ երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Հիշեցնենք, որ ընտրական ընթացիկ փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը այս տարվա մարտին հյուրընկավելիս հաղթել էր 1։0 հաշվով։

Հանդիպման վերջնամասում մեր ազգային թիմը հաղթանակի էր հասել մրցակցի ինքնագոլի օգնությամբ։ Առաջին անգամ Հայաստանն ու Լիխտենշտեյնը մրցել են 2018 թվականի սեպտեմբերին Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում։ «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած խաղում Մարկոս Պիզելիի և Տիգրան Բարսեղյանի խփած գնդակների շնորհիվ մերոնք հաղթել էին 2։1 հաշվով։ Նույն տարվա նոյեմբերին տեղի ունեցած պատասխան խաղում, սակայն Հայաստանի հավաքականը մրցավեճն ավարտել էր ոչ-ոքի՝ 2։2։ Մերոնցից աչքի էին ընկել Սարգիս Ադամյանն ու Ալեքսանդր Կարապետյանը։ Հայաստանն ու Լիխտենշտեյնը մրցակիցներ էին նաև 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ 2019 թվականի հունիսին մերոնք Երևանում առավելության էին հասել 3։0 հաշվով շնորհիվ Գևորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Տիգրան Բարսեղյանի խփած գոլերի։ Նույն թվականի հոկտեմբերին տեղի ունեցած պատասխան հանդիպումը ավարտվել էր 1։1 հաշվով։ Աչքի էր ընկել Բարսեղյանը։ Այսօր կարող ենք փաստել, որ ընտրական փուլերում Հայաստանի ազգային հավաքականը կարևոր 4 միավոր է կորցրել գաճաճ հավաքականի հետ դիմակայություններում։ Այս անգամ միավորների կորուստն ուղղակի անթույլատրելի է, նույնիսկ ոչ-ոքի արդյունքը ուղղակի ամոթ կլինի։ Նշենք, որ մեր առաջիկա մրցակցի ֆուտբոլիստները ներկայացնում են Շվեյցարիայի և Գերմանիայի ցածր՝ կիսասիրողական դիվիզիոնների թիմերը։

Ավելին, ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի ազգային թիմ հրավիրված 23 ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է ընդամենը 1․18 միլիոն եվրո։ Համեմատության կարգով նշենք, որ մեր հավաքականի օրինակ Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը մոտ 3 միլիոն եվրո է։ Ընտրական այս փուլում ։իխտենշտեյնի կազմում ընդգրկվել են բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ։ Լիխտենշտեյնի գլխավոր մարզիչ Մարտին Ստոկլասան հրապարակած ցուցակում 23 ֆուտբոլիստներից 9-ի տարիքը չի գերազանցում 23 տարեկանը։ Փորձառու խաղացողներից հայտացուցակում ընդգրկվել են պաշտպաններ Դանիել Կաուֆմանը, Սանդրո Վոլֆինգերը, Մաքիմիլիան Գոպելը, կիսապաշտպան Նիկոլաս Հասլերը։ Եթե թիմի պաշտպանական գիծը բավականին փորձառու է, ապա կիսապաշտպանության և հարձակման գծի մասին նույնը չի կարելի ասել։Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապատոսը վստահ է, որ երկրպագուների լայն աջակցությունը մեծապես կօգնի Լիխտենշտեյնի հավաքականի դեմ պայքարում։ Բնականաբար ոչ միայն 11 ֆուտբոլիստ է լինելու խաղադաշտում, այլև 13 կամ 14 հազար։ Սա ամենալավ ուժը կլինի մեզ համար։ Մենք բոլորս մասնակցելու ենք խաղին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց իսպանացի մասնագետը։ Խոսելով Լիխտենշտեյնի հավաքականի և այսօրվա խաղում մեր հնարավորությունների մասին Կապառոսը մասնավորապես ասաց․ Անկասկած մեզ շատ բարդ խաղ է սպասվում։ Շատ դժվար։ Սա այն թիմն է, որը կամաց-կամաց առաջընթաց է գրանցում։ Պետք է վստահենք մեր ուժերին, լինենք համբերատար և ցուցադրենք մեր խաղը։Մեր թիմը շատ մեծ ցանկություն ունի վաղը խաղադաշտ դուրս գալու և խաղալու։

Սա այն խաղերից է, երբ լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա։ Ֆուտբոլիստները գիտակցում են, թե որքան կարևոր է այն երեք միավորը, որի համար պայքարելու ենք վաղը։ Մենք ունենք մեկ առավելություն՝ խաղալու ենք մեր մարզադաշտում։ Հիշեցնենք, որ մեր հավաքականն այս պահին J ենթախմբում 10 միավորով երկրորդն է։ Հաղթանակը մեզ անհրաժեշտ է օդի և ջրի պես եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարը շարունակելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում