Աֆղանստանում բողոքի ակցիաներ չպետք է լինեն այնքան ժամանակ, քանի դեռ երկրում իրավիճակը չի բարելավվել, հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը:
«Մի բան, որ մեզ համար կարևոր է հասկանալ, այն է, որ իրավիճակը կրիտիկական է, և հիմա բողոքի ցույցերի ժամանակը չէ։ Մարդիկ բողոքում են, հիմա բողոքներն ուղղված են լարվածության ստեղծմանը։ Մենք գիտենք, որ այդ մարդկանց աջակցում են երկրի սահմաններից դուրս։ Բողոքի ակցիաները չպետք է տեղի ունենան այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել և չեն ընդունվել նաև ցուցարարների համար իրավական շրջանակները»,- ասել է Մուջահիդը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի Քաբուլում աֆղանցիները բողոքի ցույցի են դուրս եկել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆաիզ Համիդի մայրաքաղաք կատարած այցից հետո: