Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում սեպտեմբերի 7-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
«Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են»,- ասվում է հաղորդագրության մեջ: