Երկրորդ Արցախյան պատերազմն էապես փոխեց Հարավային Կովկասի անվտանգության ամբողջ համակարգը: Իսկ հրադադարի եռակողմ փաստաթուղթը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ էսկալացիայի նոր պատճառներ պարունակող փաստաթուղթ: Ու՞ր է գնում տարածաշրջանը Ղարաբաղի շուրջ նոր ստատուս քվոյով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ուկրաինայի բանակի, կոնվերսիայի և ապասպառազինման ուսումնասիրության կենտրոնի Կովկասյան մասնաճյուղի տնօրեն Վլադիրմիր Կոպչակի հետ: