Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Ռուս խաղաղապահների առաքելությունը կավարտվի՝ միայն եթե  հակամարտության կարգավորում լինի․ Բաբայանի պատասխանը Հաջիևին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Պարոն Բաբայան, Ալիևի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է և ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր են։ Ձեր կարծիքով նմանատիպ հայտարարություններն ի՞նչ նպատակ ունեն, ի՞նչ քայլերի է ընդունակ Բաքուն։

Իրենք իրենց ոճն ունեն ու միշտ նմանատիպ հայտարարություններով են հանդես գալիս։ Մենք պետք է սառնասրտորեն մոտենանք դրան, շատ զուսպ ու հանգիստ։ Ռուս խաղաղապահներն իհարկե իրականացնում են շատ կարևոր աշխատանք, բայց խաղաղապահ առաքելությունը հնարավոր կլինի համարել ավարտված՝ միայն եթե  հակամարտության համապարփակ կարգավորում լինի։ Եթե Ադրբեջանը պատրաստ է համապարփակ կարգավորման, այսինքն ճանաչել նաև Արցախի անկախությունը ու դա պատրաստ է անել մինչև 2025 թիվը, դա այլ հարց է։ Եթե պատրաստ չէ, ուրեմն հակամարտության կարգավորումը կհետաձգվի՝ իր բոլոր հետևանքներով

-Նմանատիպ հայտարարությունները կարո՞ղ ենք  դիտարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման տիրույթում։

-Վերջերս մենք  Ադրբեջանում տեսնում ենք հակառուսական տարբեր ալիքներ։ Սա իհարկե նորություն չէ, մնացածն ընթացքում կերևա։ Անկախ ամեն ինչից, մենք պետք է շատ խելացի ու ճիշտ քաղաքականություն վարենք։

-Կարծում եք՝ անհրաժե՞շտ է, որ հինգ տարի հետո երկարացվի ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը։

-Եթե հակամարտությունը կարգավորված չլինի, պայթյունավտանգ իրավիճակ լինի, նոր խնդիրներ լինեն՝ բնականաբար անհրաժեշտ կլինի։ Ռուս  խաղաղապահների առաքելության ժամկետը կախված է նրանից, թե արդյոք հնարավոր է լինելու կարգավորել հակամարտությունն այն ժամանակահատվածում, որում որ նախատեսված է։

-ԵԱՀԿ Մինսկի խումբը ռուս նոր համանախագահ ունի։ Նա հանդիպումներ է ունեցել Երևանում ու Արցախում։ Ի՞նչ եք կարծում՝ անձերի փոփոխությունից ինչ-որ բան կախվա՞ծ է։

-Ես նույնպես հանդիպել եմ նոր համանախագահի հետ։ Բարձր պրոֆեսիոնալ է, ճանապարհ անցած, փորձառու։ Սա շատ կարևոր է ու ցույց է տալիս նաև, որ  կա հերթափոխ և այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում։ Նոր համանախագահի նշանակումը ցույց է տալիս Մինսկի խմբի կարևորությունն ու  եռանախագահության աշխատանքի շարունակականության անհրաժեշտությունը։ Ես միանշանակ սա դրական եմ համարում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում