Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Միակը, որ չհաջողվեց քայքայել քվազիպետական կոռուպցիոն համակարգին

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանին ձերբակալելու մասին: Նրան ներկայացվել է մեղադրանք՝ 190 միլիոն դրամ կաշառք ստանալու, 800 միլիոն դրամի յուրացում կատարելու, պաշտոնավարման ընթացքում փաստացի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Ինչ խափանման միջոց կընտրվի նախկին գլխավոր դատախազի համար, կորոշի դատարանը: Ինչ ընթացք կստանա քննությունը և ինչ դատավճիռ կլինի այդ գործով, պարզ կլինի ժամանակի ընթացքում: Այդ կապակցությամբ, Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մեծ հաշվով չկան դատավճիռներ, որոնք կապված կլինեն նախկին կառավարող համակարգի կոռուպցիոն երևույթների հետ և հաստատած կլինեն դրանց՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունը: Կան իհարկե այսպես ասած փախուստի մեջ, կամ Ռուսաստանում ապաստանած նախկին պաշտոնյաներ, որոնք իրենց այդ քայլով կարծես թե կամա, թե ակամա հաստատել են մեղադրանքը, սակայն ընդհանուր առմամբ ակնառու է որևէ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հանդեպ դատավճռի բացակայությունը: Այդ ամենով, և որևէ պաշտոնյայի անմեղության կանխավարկածով հանդերձ, ակնառու է, որ Հայաստանը ավելի քան քառորդ դար ապրել է հանրային և պետական ռեսուրսի մսխման, չարաշահման, կոռուպցիոն ամենաբազմազան սխեմաների միջոցով երկրի պետական ինստիտուտների և դիմադրունակության քայքայման ռեժիմում:

Եվ ամբողջ խնդիրը նաև այն է, որ մարդիկ, ուժեր, որոնք այդ ամենի համար կրել են քաղաքական և վարչական պատասխանատվություն, այսինքն՝ որոնց քաղաքական իշխանության ժամանակաշրջանում է տեղի ունեցել այդ ամենն ու սկսվել Հայաստանի ինստիտուցիոնալ քայքայումն ու պետական ցուցանակների ներքո ընդամենը քվազիպետական, կոտուպցիոն սխեմաների բարգավաճումը, ներկայումս փորձում են ներկայանալ հանրությանը պետականության փրկչի կերպարանքով, ձգտելով քաղաքական ռևանշի և թերևս այն սխեմաների վերականգնման, որոնք ապահովում էին և գուցե որոշակի իմաստով անգամ առ այսօր են ապահովում անպատժելիությունը՝ առնվազն դատական համակարգի միջոցով, և ապահովում են անձնական հարստության շարունակվող աճը: Միևնույն ժամանակ սակայն, հարկ է թերևս նկատել, որ քայքայելով ամեն ինչ, այդ համակարգը անզոր է եղել քայքայել հանրային գիտակցությունը և Հայաստանում իրերն ու երևույթները, պատճառահետևանքային շղթաները գնահատելու կարողությունը, ինչը խոշոր հաշվով պահել ու պահում է Հայաստանը, բայց ավելի ու ավելի դժվար, որովհետև պետությունների ռազմավարական անվտանգությունը ինստիտուցիոնալիզմն ու արժեհամակարգն է, առանց որի հանրային գիտակցությունն ինքը կարող է լինել սպառնալիքի տակ՝ հատկապես տեղեկատվական քաոսի դարում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում