Այս 8-9 ամիսներին Ալիևը մեգանախագծեր է իրականացրել մեր հայրենիքի օկուպացրած հատվածներում՝ 3 միջազգային օդանավակայան և այլն։ Ինչ ենք արել կամ անում մենք։ Ազգային ժողովում անմակարդակ ելույթներ, ծեծկռտուք։ Երբ լրջագույն հարցեր պետք է բարձրացվեին, զրոյից կուռ համակարգ ու պետություն կառուցելու օրակարգեր պետք է դրվեին, երկրում 24 ժամ գիշեր-ցերեկ աշխատելու որոշումներ կայացվեին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հասարակական գործիչ Նարինե Դիլբարյանի և «Արդար Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Պողոսյանի հետ: