Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ֆիզմաթ գիտությունների թեկնածուի նամակը Նիկոլ Փաշինյանին գյուտի ներդրման վերաբերյալ

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի դոցենտ, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու Սլավիկ Ավագյանի բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ

Մեծարգո վարչապետ

Սա՝ իմ բաց նամակ գրելու, առաջին փորձն է:

Բազմիցս Դուք ասել եք, որ կառավարությունը նախաձեռնողը չէ՝ այլ նախաձեռնությունների և գաղափարների քաջալերողն ու հովանավորն է: Եվ դա շատ ոգևորիչ է: Այս ձևով Ձեզ դիմելը, պայմանավորված է բազմահազար մարդկանց առողջության հետ և շատ օգտակար կլինի խնդրի արագորեն լուծելը:

Նշեմ նաև, որ Ձեզ ներկայացրել եմ իմ CV-ն ( 19. 11. 18) , որտեղ նախապես նշել եմ , որ պաշտոնի չեմ հավակնում, այլ որ ունեմ կոնկրետ գիտական ձեռքբերումներ (այս նամակի խնդրի հետ կապ չունեցող՝ ինձ շատ հոգեհարազատ բնական գիտությունների ոլորտից) և որ ուզում եմ հասնել դրանց ներդրումներին: Մինչ այսօր արձագանք չունեմ: Թեպետև ըմբռնումով եմ մոտենում դրան՝ համաձայն CV-ի մասին նախնական տեղեկատվության պայմանների:

Մեծարգո վարչապետ:

Նամակովս ուզում եմ բարձրաձայնել, հազարավոր մարդկանց «տանջող» , ատամնապրոթեզների լնդերին կպչունությունը ապահովող՝ իմ գյուտի ներդրման հարցը (Հանովի ատամնապրոթեզ: Գյուտի արտոնագիր №3274A):

Դուք ճիշտ եք: Իրոք՝ ես կարող եմ դիմել առողջապահության նախարարին: Բայց ես արդեն այդ խնդրով դիմել եմ առողջապահության նախարար Ա. Թորոսյանին (05.03.19): Եվ ստացել եմ … սենսացիոն պատասխան ( գրություն 20.03.19 №ԱՍ/17/4008-19) : Պարզվում է՝ ատամնաբուժությունը չի պատկանում առողջապահության նախարարության ոլորտին: Թերևս ամենազարմանալին նաև այն է, որ բժշկության բնագավառում նոր գաղափարը ԱՆ-ին բացարձակ չի հետաքրքրում: Կարծես թե նոր գաղափարների տարափ է և չեն հասցնում բոլորի հետ ծանոթանալ:

Դարձյալ Դուք ճիշտ եք: Իրոք կարող եմ և ներկայացնել հայտ՝ ԳՊԿ-ի կողմից մոտակա սպասվող որևէ հայտարարվող մրցույթի: Սակայն , ինչպես ասում են, տառապանքս փորձ ունի: Ես բազմիցս հայտեր եմ ներկայացրել ԳՊԿ -ի կողմից հայտարարված թեմատիկ , բազային և այլ մրցույթների՝ սակայն 0 արդյունք: Եվ քանի դեռ ԳՊԿ-ի նախագահն է Ս. Հարությունյանը՝ արդարացի մրցույթ չի կարող լինել: Ի դեպ՝ ԳՊԿ-ի հետ առնչվողների մոտ շոկ առաջացավ, երբ պարզվեց որ Ս. Հարությունյանը մնում է իր պաշտոնին: Եվ տարակուսանքը բնական է՝ այդ ո՞ր ձեռքբերումների համար: ԳՊԿ- ի համար կան յուրայիններ և ոչ յուրայիններ: Եվ որպեսզի սին չհնչի , միանում եմ շատերի պահանջին՝ հրապարակեք մշտապես հաղթողների անունները: Ասենք՝ ՊՎԾ-ն թող պարզի (և հրապարակի), թե վերջին 10 տարիների ընթացքում այդ ովքե՞ր են 3 և ավելի անգամներ դարձել ԳՊԿ-ի մրցույթների հաղթող: Դա կարող է տևել ամենաշատը մեկ օր: Այդ ի՞նչ գերկարևոր թեմաներ են եղել: Քանի որ հսկայական գումարներ են ծախսվել, նշել նրանց, եթե չասենք աշխարհացունց՝ այլ ,գոնե, Հայաստանացունց արդյունքները , որ ունեցել են այդ թեմաները ֆինանսավորելուց հետո ( գիտական նոր ուղղություններ, սարքեր, նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ): Ես որ, այդպիսի ձեռքբերումներից տեղյակ չեմ: Նման հարցումներին, ԳՊԿ-ի կողմից ,սովորաբար, որպես «աննախադեպ» արդյունք՝ նշվում է տպագրված հոդվածները: Հետաքրքիր է, նրանք որպես գիտնականներ՝ էլ ինչո՞վ պետք է զբաղվեին իրենց հիմնարկներում, եթե այդ ֆինանսավորումը չլիներ: Եվ եթե միակ արդյունքը՝ տպագրված գիտական հոդվածներն են , ապա նման միջազգային չափանիշների դեպքում՝ այսօր էլ դեռևս էշով էինք տեղից-տեղ գնալու:

Ի վերջո իմ նամակի առարկայական մասը: Իմ գյուտը հնարավորություն է տալիս պարզագույն եղանակով ապահովելու ատամնապրոթեզների՝ լնդերին կպչելու խնդիրը , որը հազարավոր մարդկանց ամենօրյա հուզող հարցն է: Հնարավոր է ազատվել նաև սարսափազդու իմպլանտներից: Իմ կարծիքով՝ ներդնումից հետո գյուտը կստանա միջազգային ճանաչում:

Մեծարգո վարչապետ:

Գյուտը ներդնելու համար հարկավոր է անցկացնել փորձարարական հետազոտություններ, ճշգրտել որոշ պարամետրեր և վերջնական տեսքի բերել գյուտի ներդրման տեխնոլոգիան: Քանի որ ստացվում է մի տեսակ փակուղային վիճակ, ուստի խնդրում եմ Ձեր միջամտությունը այդ հարցում:

0STOPPED
Հարգանքով՝ Սլավիկ Ավագյան ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ:

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի դոցենտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում