«Թալիբան» իսլամիստական շարժման խոսնակ Սուհաիլ Շահինը հայտնել է, որ Քաբուլում հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ: Այս մասին Սուհաիլ Շահինը գրառում է արել սոցցանցում, փոխանցում է Ermenihaber-ը։
Խոսնակի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Քաբուլի օդանավակայանի հարցը, ինչպես նաև Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին և փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: