Tuesday, 09 06 2026
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք

Բաքվի դժգոհությունն ու ռուսաստանցի համանախագահի մարտահրավերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը սեպտեմբերի 6-ին այցելել է Երևան և հանդիպում ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է արցախյան հարցին առնչվող լայն շրջանակ: Երևան գալուց առաջ, դեռևս օգոստոսի 30-ին, Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Խովաևը, որը փոխարինել է Իգոր Պոպովին, այցելել էր Բաքու: Բաքվում էլ նա հանդիպել էր այդ երկրի արտգործնախարար Բայրամովի հետ: Խովաևի թե Բաքու, թե Երևան այցերը մեծ հավանականությամբ ճանաչողական են և չեն պարունակում առանձահատուկ քննարկումներ:

Հատկանշական է, որ Հայաստանում հանդիպման մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատ Միրզոյանն ու Խովաևը կարևոր են համարել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո խաղաղ գործընթացի շուտափույթ վերսկսումը: Իհարկե Բաքուն մերժում է այդ վերսկսումը, քանի որ Ադրբեջանի համար անընդունելի է Արցախի կարգավիճակի հարցի շոշափումը: Իսկ առանց դրա՝ ինչը Երևանի պահանջն է, չի կարող լինել խաղաղ գործընթաց: Այդուամենայնիվ, հանգամանքը, որ Ռուսաստանը նշանակել է Մինսկի խմբի նոր համանախագահ, հուշում է, որ ձևաչափն աշխատելու է: Այլ հարց է, թե ինչ տրամաբանությամբ: Ըստ ամենայնի, առաջիկայի համար խոսք կարող է լինել «էքզիստենցիալ» տրամաբանության մասին, իսկ բուն աշխատանքային գործընթացը կարող է ծավալվել Ռուսաստանի հովանու ներքո եռակողմ ձևաչափում, մասնավորապես ճանապարհների ապաշրջափակման օրակարգի շուրջ: Մինսկի խմբի համանախագահներն ըստ ամենայնի «կոնսենսուս» ունեն այն հարցի շուրջ, որ պնդել խաղաղ բանակցություն այժմ՝ իրատեսական չէ, հետևաբար պետք է պահել ձևաչափը գետնից վեր, որպես հովանի, իսկ գետնի վրա փորձել աշխատել Ռուսաստանի գլխավորած եռակողմ ձևաչափով: Թերևս ճանաչողականից բացի նաև այստեղ է ռուսաստանցի համանախագահի առաքելության որոշակի մոտիվը կամ տողատակը: Ընդ որում, կա բավականին խորհրդանշականություն նրա այցերի միջև: Խովաևը Բաքվում էր Արարատ Միրզոյանի առաջին մոսկովյան այցի շեմին, որտեղ Հայաստանի նախարարը պետք է հանդիպեր ՌԴ նախարար Լավրովին, և Երևանում ռուս-ադրեջանական հայտնի սկանդալի ֆոնին, որ ծագել է ՌԴ ՊՆ գնումների փաստաթղթում «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» ձևակերպման առիթով:

Եվ առավել հատկանշական է այն, որ Իգոր Խովաևը Երևանում հանդիպել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ինչը թերևս մարտահրավեր է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ձևակերպման կապակցությամբ Բաքվի բողոքի նոտային: Ըստ Ստեփանակերտի տարածած հաղորդագրության, Հարությունյանն ընդգծել է, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը: Իհարկե այդ համատեքստում հարկ է թերևս նկատել, կամ հիշել, որ դեռևս նախորդ տարի նոյեմբերի 9-ից հետո ռեգիոն ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների առաջին այցին Արցախի նախագահը ժամանած լինելով Երևան, այդուհանդերձ հրաժարվել էր նրանց հետ հանդիպումից, բավականին տարօրինակ պատճառաբանությամբ՝ թե նրանք ամբողջ կազմով չեն:Բանն այն է,որ ըստ պաշտոնական վարկածի՝ քովիդի պատճառով բացակայում էր ռուսաստանցի համանախագահը:

Ինչ խոսք, իրավիճակը ներկայումս և այդ ժամանակի համեմատ զգալիորեն տարբեր է, թեկուզ և օրինակ Հայաստանում ու Արցախում ներքին վիճակի տեսանկյունից, ինչը իր ազդեցությունն էր թողնում Երևանի ու Ստեփանակերտի վարքագծի վրա: Միաժամանակ, այսօր էապես տարբեր է նաև իրավիճակը արտաքին շրջանակում, ինչի մասին դիտարկեցինք ավելի վերևում: Ներկայումս առկա է Մինսկի խմբի համանախագահ եռյակի որոշակի կոմունիկացիա՝ ի տարբերություն հետնոյեմբերյան իրադրության, երբ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան խոսում էին Ռուսաստանին հարցեր ունենալու մասին: Ներկայում այդ կոմունիկացիայի առկայությամբ էլ թերևս պայմանավորված է այն, որ ռուսաստանցի նոր համանախագահը դրսևորում է «ճանաչողական» ակտիվություն: Միաժամանակ, քննարկվել է նաև համանախագահ եռյակի ռեգիոն կատարելիք առաջիկա այցի հետ կապված հարցերի շրջանակ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում