Եթե ընդդիմության նպատակը սաբոտաժն էր, հանձնաժողովում միջավայրը աշխատանքային է լինելու: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ Աշխատանքի և սոցիալական ապահովության հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմության նպատակն էր տապալել առաջին նստաշրջանը. նրանց չէր հետաքրքրում կառավարության ծրագիրը․ «Ընդդիմությունը շատ լավ գիտի՝ մեր ձայները բավարարում է անգամ կառավարության ծրագիրը հաստատելու համար»:
Տիգրանյանի կարծիքով՝ ընդդիմությունն իր այս կեցվածքով ուղերձ տվեց ժողովրդին՝ ՔՊ-ին ընտրելը ճիշտ էր․ «Ընդդիմության էներգիան պարպվեց․ նյարդերի պայքար էր»: