Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայ-թուրքական ֆուտբոլի պայթած գնդակը

13 տարի առաջ այս օրը Հայաստան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի ազգային հավաքականների երևանյան խաղին միասին հետևելու հրավեր էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հունիսին, Սերժ Սարգսյանը հայտարարեց այդ մտադրության մասին Մոսկվայում, ուր այցելել էր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ: Հայ համայնքի հետ հանդիպմանն էլ Սարգսյանը բարձրաձայնեց Գյուլին հրավիրելու մտադրությունը: Գյուլը սակայն պատասխանեց շատ ուշ: Խաղը պետք է լիներ սեպտեմբերի 6-ին: Գյուլը իր որոշման մասին հայտարարեց միայն օգոստոսին: Ընդ որում, այդ կապակցությամբ թերևս կա հարց, թե ի՞նչ դեր ունեցավ ռուս-վրացական հնգօրյա օգոստոսյան պատերազմը: Եթե այն չլիներ, կամ եթե ավարտվեր այլ արդյունքով, արդյո՞ք դա կփոխեր Գյուլի որոշումը, կամ ավելի շուտ՝ Թուրքիայի որոշումը:

Թուրքիան այն ժամանակ կիսանախագահական կառավարման մոդելի շրջանակում էր և որոշակի ազդեցություն ուներ նաև վարչապետ Էրդողանը, որն ուներ Հայաստանի հանդեպ ավելի կոշտ վերաբերմունք, քան Գյուլը: Չի բացառվում, որ դա պարզապես Թուրքիայի խաղն էր, որում, ըստ իրավիճակի, առաջին ջութակ կարող էր լինել Գյուլը, կամ՝ Էրդողանը: Ֆուտբոլային դիվանագիտությունը զարգացավ մինչև 2009 թվականի հոկտեմբերի 10-ը՝ Ցյուրիխ, որտեղ ստորագրվեցին հայտնի արձանագրությունները, որոնք հասարակություններին հայտնի էին դարձել օգոստոսի 31-ի լուսադեմին, հանկարծ: Օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել էր Ցյուրիխում ստորագրության հետ կապված պատմություն, թե ինչպես է Հայաստանի նախարար Նալբանդյանին հորդորել ստորագրել առանց Արցախի վերաբերյալ հայտարարության, որպեսզի նույնը չպնդեն նաև թուրքերը, ինչն ընդունելի չէր հայկական կողմի համար:

Հիլարի Քլինթոնն էլ մեկ այլ պատմություն էր ավելի վաղ պատմել, թե ինչպես էին Հայաստանի նախարարին մի կերպ համոզել, դուրս բերել հյուրանոցի համարից, որ իջնի և ստորագրի արձանագրությունները: Ստորագրելուց հետո իհարկե դրանք մնացին չվավերացված, իսկ նախագահի պաշտոնից հեռանալուց առաջ էլ Սերժ Սարգսյանը ընդհանրապես չեղարկեց այդ արձանագրությունները: Այդպիսով, ֆուտբոլային դիվանագիտությունը սկսեց բավականին բուռն, բայց ավարտվեց «անփառունակ»: Գլխավոր պատճառ դիտվում է այն, որ Բաքվի համար անընդունելի էր այդ հարաբերության կարգավորումն առանց Արցախի հարցում տարածքների խնդրի լուծման, իսկ Անկարան էլ չէր կարող իրեն թույլ տալ այդ աստիճան արհամարել Բաքվի կարծիքը:

Խորքային առումով սակայն, հայ-թուրքական հարաբերության խնդիրը թերևս բախվում է աշխարհաքաղաքական լայն դիմակայության, որտեղ այդ հարաբերության «պրովայդեր» լինելու համար պայքարում են ԱՄՆ ու Ռուսաստանը: Մոսկվայի համար անհանդուրժելի է հայ-թուրքական հարաբերության հաստատումը, եթե այն իր համար վերահսկելի չէ: Եթե հայ-թուրքական հարաբերությունը վերահսկում է Ռուսաստանը, այդ հարաբերությունը հետաքրքիր չէ ԱՄՆ համար: Մինչդեռ, Հայաստանի համար կարևոր է հայ-թուրքական խոսակցության գործընթաց ձևավորելը, որտեղ Երևանն ու Անկարան խնդիրների և տարաձայնությունների մասին կարող են խոսել ուղիղ, առանց երրորդ երկրի:

Անկարան այժմ բավականին ուժեղ է իրեն զգում՝ Հայաստանի հետ ուղիղ խոսակցության իրական կարիք զգալու համար: Ըստ այդմ, Երևանը կամ պետք է սպասի Անկարայի կարիքին, կամ պետք է կարողանա որևէ գործնական աջակցություն գտնել ԱՄՆ-ում ու Ռուսաստանում, ինչը թերևս շատ բարդ է: Բայց, առանց դրա, շատ բարդ է լինելու հայ-թուրքական առարկայական որևէ գործընթաց: Առավել ևս, որ ներկայիս իրավիճակը չափազանց ծանրացրել է Անկարայի սանձազերծած և նրա մասնակցությամբ իրականացված պատերազմն Արցախի ու ըստ էության Հայաստանի դեմ: Մյուս կողմից սակայն, շարունակում է պահպանվել նոր սպառնալիքի ռիսկ, ինչը չեզոքացնելու կամ արդյունավետ կառավարելու առանցքային մեխանիզմներից մեկն էլ հայ-թուրքական ուղիղ երկխոսության, ուղիղ հաղորդակցության հեռանկարն է: Այն փաստորեն դարձել է ավելի կարևոր ու անհրաժեշտ, միևնույն ժամանակ՝ ավելի բարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում