ԱՄՆ-ի արևելքում «Իդա» փոթորկի զոհերի թիվը հասել է 68-ի, հայտնում է CBS-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում 45, իսկ երկրի հարավ-արևելքում`14 մահվան մասին:
Օգոստոսի 28-ին «Իդա» փոթորիկը հարվածել է Լուիզիանային և աստիճանաբար թուլացել հյուսիս-արևելք տանող ճանապարհին: Բայց նույնիսկ թուլացած ցիկլոնը հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ է բերել հյուսիսարևելյան շրջան:
Ըստ հեռուստաալիքի ՝ Նյու Ջերսիում «Իդա» փոթորկի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, Նյու Յորք նահանգում՝ առնվազն 17։










































