Աֆղանստանում Ազգային դիմակայության ճակատի մամուլի քարտուղար Ֆահիմ Դաշթին սպանվել է Փանջշեր նահանգում։ Աֆղանական TOLO News-ը հայտնում է, որ Դաշթին սպանվել է սեպտեմբերի 5-ին՝ թալիբների դեմ մարտերում։
Փանջշերը շարունակում է մնալ Աֆղանստանի վերջին նահանգը, որը դուրս է թալիբների վերահսկողությունից։
Կիրակի թալիբները հայտարարել էին, որ իրենց ուժերը ներխուժել են Փանջշերի մայրաքաղաք։









































