Առաջիկա տասնամյակում չինացի մասնագետները նոր տիեզերանավ կկառուցեն, որը 20 անգամ ավելի մեծ կլինի, քան միջազգային տիեզերակայանը:
Ամենամեծ տիեզերանավ կառուցելու նախաձեռնությունը Չինաստանի «Բնական գիտությունների պետական հիմնադրամինն է»: Իրենց նախաձեռնության մասին հիմնադրամի ներկայացուցիչները հայտնել են 2021-ի օգոստոսին:
Ծրագրի համաձայն տիեզերանավի մասերը կհավաքվեն Երկիր մոլորակի վրա, որից հետո հերթով կտեղափոխվեն ուղեծիր, որտեղ տեղի կունենա տիեզերանավի վերջնական կազմավորումը: Ակնկալվում է, որ տիեզերանավը կդառնա տիեզերական հետազոտությունների անցկացման նոր վայրը: