Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ես չէի, որ թիկունք էի բացում՝ «պարտությունը քարոզելու» համար․.. Ստեփան Սաֆարյանի պատասխանը Ավետիք Իշխանյանին

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հերթական տարօրինակ հոդվածում անուն չտալով վկայակոչել է օրեր առաջ Ֆեյսբուքում իմ տեղադրած գրառումն ու Վարանդա-Շուշի նորակառույց ավտոմայրուղուց մեր Շուշիի լուսանկարը․ իր տրամաբանական հակասություններով լեցուն «վերլուծության» մեջ նա գրել է․ «Քիչ առաջ էլ աչքիս ընկավ մի ականավոր վերլուծաբան, պարտության քարոզիչի գրառումը։ Վերջինս հիացմունքով տեղադրել է Ադրբեջանի կողմից կառուցված Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղու լուսանկարը։ Լուսանկարի տեղադրման մտայնությունը նույնն է՝ տեսե՛ք, տեսե՛ք Ադրբեջանը կառուցում է, իսկ մենք․․․ ու սկսվում է ՝ կոռուպցիա, դղյակներ և այլն։ Նկատենք, որ այս գործիչներն իրենց կուռքի հետ միասին, բառացիորեն կրկնում են Ադրբեջանի նախագահի խոսքերը․ «Եթե հայերը Շուշին համարում են հայկական, ապա ինչու չեն կառուցել»։
Թե որտե՞ղ է մեր իրավապաշտպան գործընկերը իմ գրառման մեջ տեսել «հիացմունք», թողնում եմ իր խղճին, եթե այն դեռ մնացել է։ Բայց Ավետիքի այս հոգեթափանցության տաղանդը թողնում եմ մի կողմ։ Պարզվում է՝ ես “պարտության քարոզիչ” եմ։ Թեպետ, Ավետիքի այս մի եզրահանգումն էլ նման է նկարի միջով իմ հոգու խորքը նայելու իր «տաղանդին», քանզի ես իմ հոդվածներով ու գրառումներով ընդամենը բացատրել եմ պատերազմի պատճառները, արդյունքը, այլ ոչ թե քարոզել պարտություն կամ արդարացրել․․․
Իսկ, այ, հիշողությունս չի դավաճանում, որ Ավետիքի փեսան՝ Վազգեն Մանուկյանը հպարտորեն հայտարարում էր, որ պատերազմի թեժ օրերին կապվել է զինվորական հրամանատարներին ու հորդորել, որպեսզի չենթարկվեն Հայաստանի՝ Երևանի քաղաքական ղեկավարության հրամաններին։ Ըստ որում, ինքն էլ չի թաքցրել, նաև մեր աղբյուրներն էլ պատմել են, թե երբ և որտեղ է գտնվել այդ օրերին Վազգեն Մանուկյանը, որ հյուրանոցում, ում հետ, քանի ձվով ձվածեղ են կերել․․․ Ու ամենևին «պարտության քարոզիչ» Ստեփան Սաֆարյանը չէր պատմում, որ այդ նույն օրերին Հադրութից մինչև Ջրական ինչ-որ խմբեր մտնում էին գնդեր, զորամասեր, քաղաքներ ու պարտության խուճապը տարածում՝ «ձեզ փրկեք, հողերը Նիկոլը ծախել է»․․․ Այդպիսի երկուսի վզից Հադրութի գնդում բռնել է «պատերազմի քարոզիչ» Ստեփան Սաֆարյանի փեսան՝ պարտադրելով հնչեցնել նաև այն մարդու անունը, ով նրանց դա ասել էր․․․ Ու բացի Ստեփան Սաֆարյանի փեսայից այս հայրենադավ քարոզի մասին պատմել են նաև հարյուրներով մարդիկ․․․․ Ու այդ քարոզն արած կամ քարոզի թիկունքում կանգնած մարդիկ նույն Ավետիքի հետ միասին պատերազմից հետո պայքարում էին Հայրենիքի «փրկության» համար․․․ Այ, չգիտեմ, մեր գործընկեր Ավետիքն իր հարազատներին՝ փեսային, եղբորը, զարմիկներին ուղարկե՞լ է պատերազմ, ինչպես մենք, և եթե ուղարկել է, ապա նրանք այնտեղ ո՞ւմ են բռնացրել «հողերը տալիս»․․․․
Իսկ երբ հոկտեմբերի 17-ի մատույցներում Ռուսաստանից Հայաստան էին եկել Վիտալի Տրետյակովը և այլոք, ով իր այցն ամփոփեց «Շուտով հետսովետական երկրներից մեկում հնարավոր է ռազմական հեղաշրջում” չարագուշակ ազդագրով՝ թվիթների այդ շարքում տեղադրելով նաև Սեվանի ավտոմայրուղու տեսանյութեր և հասկանալի դարձնելով, որ դա Հայաստանին է վերաբերում, նույն օրերին Ավետիքի փեսան էր, որ 17 ուժերի համախմբումով հանդես եկավ քաղաքական իշխանությունը ռազմական թևին /հետագայում իրենց միացած Օնիկ Գասպարյանին/ փոխանցելու խրոխտ պահանջով, մանավանդ որ երկու օր հետո Հայաստանի առաջ առաջարկ-վերջնագիր պետք է ներկայացվեր՝ հանձնել նաև Շուշին, ու մենք կամ պետք է մերժեինք այդ առաջարկը ու պահեինք Շուշին, կամ թանկ արյուն հեղելով հանձնեինք, և այդ իրավիճակում առավել քան պետք էր հայոց միասնականություն ցանկացած որոշման դեպքում․․․ Իսկ, այ, ես չէի, որ թիկունք էի բացում՝ «պարտությունը քարոզելու» համար․․․
Եվ վերջինը․ իր հոդվածում Ավետիքը գրում է․ «Այն որ, հատկապես Արցախի շուրջ ազատագրված տարածքները (իրականում Արցախի Հանրապետության տարածքները), Հայաստանի ոչ մի իշխանություն չի համարել հայրենիքի մաս, անժխտելի է։ Դրանք համարվել են բանակցությունների ժամանակ սակարկության առարկա: Հիշենք, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը «Աղդամը մեր հայրենիքը չի»։ Էլ չեմ խոսում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման մասին։ Ի դեպ, այսօր այդ տարածքների համար, իբր կոկորդիլոսի արցունքներ թափող նույն գործիչներն ու վերլուծաբանները, մշտապես եղել են միակողմանի զիջումների կողմնակիցներ, բայց այժմ պարտությունն ու տարածքների հանձնումը արդարացնելու համար մեղադրում են նախկիններին այնտեղ ներդրումներ չանելու համար»:
Երբ գրեցի «հակասություններով վերլուծություն», նաև սա ի նկատի ունեի, որովհետև կարծես թե «պարտության քարոզիչ» վերլուծաբաններս չէինք միացել Արցախի շուրջ ազատագրված տարածքները հայրենիք չհամարած ու չհամարող նախկին նախագահներին, այլ Ավետիքը և յուր ընտանիքը․․․
Եզրակացությունները թողնում եմ իմ և Ավետիքի դատավորին՝ ընթերցողին․ թե ո՞վ է ե՞րբ է պարտության քարոզ արել և ո՞վ է նժարին դրել իր թանկերին հայրենիքի պաշտպանության համար, ով թիկունքից մղկտացել հայրենիքի համար՝ իր թանկերին պահելով Երևանում․․․
Իսկ ես ավարտեմ ոչ հիացական գրառումով, որ այսօր Վարանդայի նորակառույց միջազգային օդանավակայանում առաջին փորձնական ինքնաթիռն է վայրէջք կատարել․․․ Զգացումներս գրում եմ, որպեսզի մեր գործընկերը շատ չտանջվի ու սխալական ենթադրություններ անի․․․
Զգուշացում․ Կատեգորիկ արգելում ու պահանջում եմ, որ այս գրառման ներքո որևէ անձնական վիրավորանք չգրվի Ավետիքի կամ մյուսների հասցեին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում