Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Հայ-թուրքական հարաբերության ռուսական բանալին

Խոսելով Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ  տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը։

Հայ-թուրքական հարաբերության նորմալացումը իհարկե բխում է երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի շահերից, սակայն բանն այն է, որ այդքան էլ համոզիչ չի թվում այդ հարաբերության նորմալացման վերաբերյալ Մոսկվայի հավաստիացումն ու գնահատականը:

Բանն այն է, որ հայ-թուրքական հարաբերության նորմալացումը չի բխում կամ չի ելնում Ռուսաստանի շահերից: Հայաստանում ռուսական ազդեցությունը, որ Հայաստանի ինքնիշխանության ու պետական արդյունավետության լուրջ խնդիր է, հիմնված է ոչ միայն տնտեսական լծակների վրա, արցախյան երկրորդ պատերազմից հետո Ղարաբաղյան խնդրի առկայության և անվտանգության հրամայականների խաղարկման վրա, և ոչ էլ նույնիսկ հայ-թուրքական չկարգավորված հարաբերության, թուրքական վտանգի և ըստ այն խաղարկելու աշխարհա և ռազմաքաղաքական հանգամանքների վրա:

Ռուսաստանի ազդեցությունն ընկած է ավելի խորը՝ թուրքական վտանգի ենթագիտակցական ընկալման վրա, որ կա Հայաստանի հանրության շրջանում: Թե որքանով է այդ վտանգը իրական, ինչպիսին են այն զսպող գործոնները, դրանց բազմազանությունը, որտեղ են դրանք, որ գործոնն է ավելի կենսունակ՝ դրանք անշուշտ հարցեր են, որ ունեն հանգամանալից քննարկումների կարիք, ընդ որում՝ ոչ միայն փորձագիտական-քաղաքական, այլ նաև ակադեմիական տիրույթում: Բայց հայ-թուրքական հարաբերության կարգավորման որևէ գործընթաց կարող է հանգեցնել Հայաստանի և հայության ենթագիտակցության մեջ թուրքական վտանգի աստիճանի էական նվազման, ինչը կարող է բացել հայաստանյան հասարակության և հայության տեսադաշտը՝ մտածողության դաշտը:

Դա ամենևին չի նշանակում, որ հարաբերության կարգավորումը ինքնաբերաբար չեղարկում է Հայաստանի համար թուրքական հնարավոր որևէ վտանգ: Այդքան միամիտ լինել ոչ միայն պետք չէ, այլ նաև վտանգավոր է: Խնդիրը, սակայն, այն է, որ ձերբազատվելով ենթագիտակցական, նույնիսկ բնազդային մամլիչից և հարաբերվելով թեկուզ հենց վտանգ պարունակող, ռիսկերի ներուժ պարունակող Թուրքիայի հետ՝ Հայաստանի հանրությունն ու հայ-ժողովուրդը պարզապես կարող են բոլորովին այլ հայացքով նայել թուրքական կողմից այդ վտանգների կամ ռիսկերի տեսական կամ գործնական տարբերակներին հակազդելու, զսպելու, կանխարգելիչ պաշտպանական դիվանագիտական և անվտանգային քայլեր կատարելու խնդրին:

Եվ այդ ժամանակ արդեն ոչ թե Հայաստանը կարող է հայտնվել Ռուսաստանի ձեռքին Թուրքիայի հետ հարաբերության խաղաքարտի կարգավիճակում, այլ հակառակը՝ Ռուսաստանը կարող է դառնալ Հայաստանի որոշակի խաղաքարտ, քանի որ առանց բնազդային վախերի և նախապաշարումների իրավիճակը գնահատելու դեպքում Հայաստանի հանրությունն ու հայությունը կհասկանան, որ գործնականում ոչ թե Ռուսասատնան է Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն, այլ հակառակը: Կամ որքան Ռուսաստանը Հայաստանի համար, այդքան Հայաստանը՝ Ռուսաստանի: Իսկ դա արդեն որակապես կփոխի հայ-ռուսական հարաբերությունը բոլոր մակարդակներում:

Հայ-թուրքական հարաբերության կարգավորումը հենց այդ փոփոխության բանալին է, ինչն էլ դժվար է դարձնում հավատալը, թե Ռուսաստանը կարող է ամեն ինչ անել երկու երկրների հարաբերության նորմալացման համար: Բանն այն է, որ այդ դեպքում Ռուսաստանը կկորցնի իր նշանակությունը նաև Թուրքիայի համար կամ զգալիորեն կկորցնի, եթե ոչ ամբողջը: Որովհետև Մոսկվան Թուրքիայի համար նաև հայկական հարցը զսպող գործոն է՝ Հայաստանի և հայկական Սփյուռքի վրա ունեցած ազդեցության բերումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում