Բեռլինում աֆղան տղամարդը դանակահարել է երկու մարդու: Դեպքը տեղի ունեցել շաբաթ օրը։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Վիլմերսդորֆի շրջանում: 29-ամյա աֆղանցին դանակով վնասել է այգում աշխատող 58-ամյա կնոջը, դրանից հետո նա վնասվածք է հասցրել 66-ամյա մի տղամարդու, ով օգնության էր հասել վիրավորվաշ կնոջը:
Հետաքննությամբ պարզվել է, որ հանցագործը, ով 2016 թվականից բնակվում է Գերմանիայում, տառապում է հոգեկան խանգարումով, սակայն իսլամիստական դրդապատճառը չի բացառվում: Նախաքննությունը շարունակվում է:
Տղամարդը ձերբակալվել է հանցագործության վայրում։ Վիրավորները հոսպիտալացվել են: