Աֆղանստանի Փանջշեր նահանգում դիմադրության ուժերը վերականգնել են Փարյան շրջանի վերահսկողությունը, հայտնել է հակաթալիբանյան ուժերի ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին:
«Փանջշեր նահանգի Փարյան շրջանը ամբողջությամբ մաքրվեց թալիբներից: Առնվազն հազար ահաբեկիչ շրջափակման մեջ է հայտնվել : Բոլոր գրոհայինները նահանջի և փախուստի ընթացքում ոչնչացվել կամ գերեվարվել են դիմադրության մարտիկների կողմից »,-Ֆահիմ Դաշտիի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Հյուսիսային Աֆղանստանի լեռնային Փանջշեր նահանգը օգոստոսի 15 -ին երկրում իշխանությունը զավթած թալիբների ռեժիմի դիմադրության կենտրոնն էր դարձել: