Սինգապուրում գործող AiTreat ստարտափը ստեղծել է EMMA անունով ռոբոտը, որն արհեստական ինտելեկտի օգնությամբ մարդկանց մերսում է, գրում է CNN-ը:
Սարքն աշխատում է եռաչափ տեսողություն ունեցող սենսորների շնորհիվ, որոնք «զգում են» մկանների կոշտությունը: Ռոբոտի «ձեռքերը» տաքանում են մինչև 38-40 աստիճան, և մարդկային ձեռքերի պես են:
Սարքի ստեղծողները հույս ունեն, որ մոտ ապագայում այն կիրականացնի էժան մերսման ընթացակարգեր: Սինգապուրի ութ հիվանդանոցներում այդ ռոբոտներն արդեն գործում են: