SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 2-ին Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատանը 19-ամյա Սալիմ Դ.-ի դիակի հայտնաբերման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա օգոստոսի 28-ին Սալիմ Դ.-ի հարազատները դիմել էին ոստիկանություն և հայտնել, որ նա դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության տարածքային բաժնում սկսել էին որոնողական աշխատանքներ: Սեպտեմբերի 2-ին նշված գերեզմանոցի ցանկապատերի միջնամասում հայտնաբերվում է Սալիմ Դ.-ի դին՝ խիստ նեխած, քայքայված, կրծքավանդակի, պարանոցի և գլխի շրջանի հյուսվածքները մերկացած վիճակում: Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի ոստիկանապետը, տարածքային բաժնի պետն ու ավագ հետաքննիչը:
Ժամանել են նաև փորձաքրեագետն ու դատաբժիշկը: Ոստիկանները դեպքի վայրի զննության ժամանակ դիակի հարակից տարածքում հայտնաբերել են մի քանի անուն հոգեմետ դեղերի փաթեթներ, որոնց մեջ եղած դեղահաբերի մեծամասնությունը բացակայել է: Հայտնաբերվել է նաև տետրի թերթի վրա ռուսերեն լեզվով երկտող. «Ինձ հարազատ մարդիկ, իմ մահը, դա իմ գիտակցված ընտրությունն է, իմ ընտրության վրա ոչինչ և ոչ ոք չի ազդել, ինձ այլևս որևէ տեղ և երբևէ չի լինի»:
Մանրամասները՝ այստեղ։