Եմենի նախագահ Սալեհը, որպես իր հրաժարականի նախապայման, առաջ քաշել իր ոխերիմ թշնամիներ գեներալ Ալի Մոհսեն ալ Ահմարի և շեյխ Սադեկ ալ Ահմարի երկրից հեռանալը` հայտնում է եմենական «Ալ Հալիջ» թերթը: Առաջինը` Սալեհի հարազատ եղբայրն է և երկրի Զինված ուժերի հրամանատարը, որ անցել էր ընդդիմության կողմը, իսկ երկրորդը` երկրի ամենաազդեցիկ Հաշիդ ցեղի առաջնորդն է:
Նոր պայմանը Սալեհը հայտնել է իր հետ հանդիպման համար Սաուդյան Արաբիա ժամանած իշխող կուսակցության ներկայացուցիչներին: Այնուհետ նա կստորագրի արաբական երկրների առաջարկած ծրագիրը, ըստ որի իշխանությունը հանձնվելու է ազգային համերաշխության կառավարությանը և ընդդիմությունը դադարեցնելու է ցույցերը:
Տվյալներ կան, որ երկուսն էլ, արդեն համաձայնվել են այդ պայմանին:









































