Կրակովի դատարանը տարբեր պատժամիջոցների է ենթարկել երկու լեհերի և մեկ շվեդի, որոնք Աուշվից-Բիրկենաուի համակենտրոնացման ճամբարի վրայից գողացել էին պատերազմից հետո հայտնի դարձած «Աշխատանքն ազատում է» (Arbeit Macht Frei) ցուցանակը: Այս ցուցանակի գողանալու լուրը անցած տարվա դեկտեմբերին ամբողջ աշխարհում մեծ իրարանցում էր առաջացրել:
Շվեդիայի քաղաքացին երկար ժամանակ չի ընդունել իր մեղքը: Ի վերջո, դատարանը որոշել է երեքին էլ դատապարտել ազատազրկման 2.4-2.8 տարով: