Աֆղանստանում արմատական «Թալիբան» շարժման զինյալների կողմից զանգվածային հրաձգության հետևանքով սպանվածների և վիրավորների թիվը Փանջշիր նահանգի գրավման մասին հաղորդագրություններից հետո գերազանցել է 70-ը: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է The Khaama Press-ը:
Քաբուլի շտապ օգնության հիվանդանոցը հաստատել է, որ սեպտեմբերի 4-ի գիշերը այնտեղ է տեղափոխվել զոհվածների 17 մարմին և 40 վիրավոր:
Հաղորդվում է, որ երկրի արևելքում գտնվող Ջալալաբադում երեկ երեկոյան արձակված կրակոցների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 17 մարդ: Գործակալությունը նշում է, որ զոհերի թիվը կարող է աճել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին աֆղանական ԶԼՄ-ները, երկրում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման գրոհայինները սկսել են անկանոն կրակոցներ արձակել Քաբուլում և այլ քաղաքներում ՝ դրանով իսկ նշելով Փանջշիր նահանգի ամբողջական գրավումը, որի մասին հայտարարել են արմատականները: Տարածաշրջանում ազգային դիմադրության ներկայացուցիչներն արդեն հերքել են արմատականների կողմից նահանգում ամբողջական վերահսկողություն սահմանելու մասին տեղեկությունները:
Իր հերթին, Թալիբանի ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը Twitter-ի իր էջում շարժման զինյալներին կոչ է արել դադարեցնել կրակոցները Քաբուլում, քանի որ դրանք կարող են վնասել տեղի բնակչությանը: