Saturday, 20 04 2024
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան

ԱՄՆ-ն նորից բացառություն է անում Հայաստանի համար, իսկ մեր քայլերը վախվորած են և ոչ բավարար

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ ԱՄՆ-ն խրախուսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունը Ձեզ հետ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։ Խրախուսում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը։

Միացյալ Նահանգները Ձեր կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, ինչը պետք է իրականացվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը զուգահեռ։ Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը մեր երկու երկրների միջև ամուր կապերի պահպանման գործում: Համատեղ կարող ենք առաջ մղել Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարեկեցիկ ապագայի մեր միասնական շահերը»-ասվում է ուղերձում:

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին։ «Մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առավել ամուր երկկողմ կապերի ձևավորման համար»,-ասվում է ուղերձում։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգները հերթական անգամ հաստատում է, որ Հայաստանը համարում են արևմտյան նախագծի մաս ու չեն պատրաստվում զիջել այն ռուս-թուրքական զավթմանը, ինչպես դա արել են 100 տարի առաջ․«Սա հատկապես կարևոր է, քանի որ տեղի է ունենում Աֆղանստանից հետո։ Եթե կես տարի առաջ մենք հրճվում էինք նման հայտարարություններից ու թերագնահատում դրանց կարևորությունը, ապա հիմա Աֆղանստանից հետո Բայդենը հայտարարեց ԱՄՆ քաղաքականության նոր փուլի մասին։ Եվ այդ փուլում  հայտարարվեց, որ ԱՄՆ-ն այլևս չի փորձելու ներդնել ժողովրդավարություն այլ երկրներում, Միացյալ Նահանգները միայն պաշտպանելու է ժողովրդավարությունը այնտեղ, որտեղ այն կա և պաշտպանելու է իր դաշնակիցներին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝  Հայաստանը ամիսներ շարունակ խուսափում ու մսխում է բոլոր հնարավորություններն իրեն հայտարարելու Արևմուտքի մաս․«Բայց Արևմուտքը՝ հանձինս  ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հերթական անգամ հաստատում է, որ դռները բաց են։ Թե որքան երկար այդ դռները բաց կմնան՝ կախված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլևս՝ Հայաստանից»։

Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, Տիգրան Խզմալյանը շեշտեց, որ քայլերն արդեն 30 տարով ուշացել են․ «Մենք սարսափելի ուշանում ենք։ 30 տարի ենք ուշացել այդ քայլերն անելուց։ Դեռ 1991 թվականին կարող էինք բոլոր այդ հարցերը լուծել։ Դա չարվեց Լևոն Տեր-Պետրոսյանի  օրոք, բնականաբար չարվեց Քոչարյանի  օրոք, նաև՝ Սերժ Սարգսյանի օրոք չարվեց ու չի արվում Նիկոլ Փաշինյանի օրոք։ Որպեսզի մեզ հեռու պահեն այդ քայլերից, ռուսները երկու պատերազմ հրահրեցին մեր դեմ։ Վերջինն ամենաողբերգականն էր, բայց իմաստը մնաց  նույնը։ Ռուս-թուրքական դաշինքը 100 տարի շարունակ մեզ փորձում է հետ պահել արևմտյան նախագծերի մեջ մտնելու հնարավորությունից»։

Խզմալյանը շեշտում է՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ամիսներ շարունակ դեսպանների միջոցով ուղիղ ցույց են տալիս, որ իրենք պաշտպանում են Հայաստանը․«Փաստորեն ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանները Հայաստանի պաշտպանության ու արտգործնախարարության գործառույթներն են իրականացնում։ Որքան դա կտևի՝ դժվար է ասել, բայց չի կարելի ձգել այդ հնարավորությունները, որովհետև դրանք անսպառ չեն։ Աֆղանստանը դա ապացուցեց։ Բլինքերի այս հայտարարությունն անչափ կարևոր է։ Նա փաստորեն հաստատեց, որ թեպետ ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունը փոխված է, Հայաստանի համար կրկին բացառություն է արվում։ Միացյալ Նահանգները դեռևս բացառություն է անում Հայաստանի համար։ Դա փրկության այն օղակն է, որից մենք խուսափում ենք բռնվել։ Այն քայլերը, որ մեր կողմից արվում են՝ վախվորած են և ոչ բավարար»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում