Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Էրդողանի հետ համագործակցելով Պուտինը քաղաքական սակարկությունները միշտ անում է ի վնաս հայ ժողովրդի

Այսօր, երբ պատերազմն ավարտված է Լեռնային Ղարաբաղում, հիմքեր կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համար, «տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա նաև մանրամասներ է հայտնել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու տապալված նախկին փորձից:

Ինչպես և անցած տապալված փորձի դեպքում, այսօր հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը հնչել է Անկարայից և Երևանից։ Մոսկվան, սակայն, չի ուզում հետ մնալ տարածաշրջանում ընթացող գործընթացներից և հայտարարում է, որ պատրաստ է ակտիվ մասնակցել հաշտեցման գործընթացին։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը թերահավատ է, թե Մոսկվան կարող է դրական դերակատարություն ունենալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու հարցում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Չաքրյանն ասաց․«Ես վերապահում ունեմ այդ հարցում։ Տեսեք՝ հիմա Աֆղանստանում թալիբների կողմից Քաբուլի գրավումը Մոսկվան ողջունում է, ասելով, թե իբր թալիբներն Աֆղանստանում կայունություն են հաստատելու։ Պուտինը չի կարող ունենալ միջազգային աջակցություն, վարկանիշը զրո է։ Մնացել է Էրդողանի աջակցությունը, հիմա էլ Էրդողանին սիրաշահելու համար Ղարաբաղում ստեղծված դե ֆակտո  իրավիճակը դե յուրե է ուզում դարձնել։ Դրա համար էլ հայկական կողմին ստիպում է, որ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքի։ Այդպիսով Մոսկվան նաև այլ խնդիր է լուծում՝ հարավային Կովկասից դուրս է մղում Ֆրանսիային ու ԱՄՆ-ին»։

Մեր զրուցակցի կարծիքով, սակայն, Մոսկվային չի հաջողվելու կյանքի կոչել այդ ծրագիրը․«Էրդողանի հետ համագործակցելով Պուտինը քաղաքական սակարկությունները միշտ անում է ի վնաս հայ ժողովրդի։ Պուտինը հայատյացության անասնական բնազդով է տառապում, նմանապես և Լավրովը։ Պարզապես ինձ մտահոգեց Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ մենք  դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայից ու պետք է դրանց դրական  պատասխանենք»։

Չաքրյանի խոսքերով՝ Հայաստանին դրական ազդակներ տվող Էրդողանը պատերազմի  օրերին հայտարարել էր, որ իր երկիրն այդ  պատերազմին  մասնակցում է, որ 1915 թվականին երիտթուրքերի կիսատ թողած գործը հասցնի վերջնական ավարտին, այսինքն՝ բնաջնջեն հայ ժողովրդին․ «Դրանից հետո Պուտինը նրան հռչակեց իր լավագույն ընկերը, ասելով, որ նա ի տարբերություն արևմուտքի առաջնորդների հավատարիմ է իր խոստումներին։ Այդ հայտարարությունն ինքնին ոտնահարում է ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային։ Պուտինն Էրդողնաին հռչակելով իր լավագույն ընկերը դառնում է  այդ ոտնահարման մասնակից։ Գալով Փաշինյանին, փոխանակ նա այդ մասին հիշեցնի, ասի, որ Էրդողանը նման հայտարարություն է արել ի լուր աշխարհի, ասում է, որ դրական ազդանշաններին պետք է դրական արձագանք տրվի։ Ինձ համար դա մի տեսակ տարօրինակ է։ Առհասարակ որևէ պետության համար պարտավորեցնող է նախագահի, վարչապետի և արտգործնախարարի  հայտարարությունները՝ կլինի դա գրավոր, թե բանավոր։ Փաստորեն,  մինչ ամբողջ արևմուտքը դատապարտում է  Էրդողանին ղարաբաղյան պատերազմին մասնակցելու համար, ինքը արդարացնում է, արդարացնում  է նաև այս պատերազմում Սիրիայից ահաբեկիչներ ներգրավելու հանգամանքը․․․Էրդողանը ամեն տեսակ ստորություն արել է պատերազմի օրերին ՝համագործակցելով Պուտինի նման հայատյաց մեկի հետ։ Այսինքն՝ Փաշինյանի հայտարարությունը ես նույնպես պայմանավորում եմ Պուտինի ներշնչանքով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում