Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Ադրբեջանի մահաբեր սադրանքը. Ալիևին անտեսե՞լ են, թե՞ լսել

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանը հերթական անգամ խախտեց հրադադարը սահմանին, կրակ բացելով Երասխի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է հայկական զինուժի պայմանագրային զինծառայող: Այս միջադեպի առնչությամբ սկսվեցին մեդիա-փորձագիտական, քաղաքագիտական կռահումներ, թե ինչու Բաքուն հերթական անգամ գնաց սրացման և լարվածության, ի՞նչ մոտիվ կար, Ռուսաստանի հետ համաձայնեցվա՞ծ  էր դա, թե՞ հակառակը՝ Ռուսաստանի դեմ էր: Այդ բոլոր հարցադրումները անշուշտ ունեն լինելու հիմք, անհրաժեշտություն, քանի որ վերջին օրերին կարծես թե որոշակի, թեկուզ լարված, այդուհանդերձ կայուն իրավիճակը դարձյալ խախտվում է, փլուզվում: Եվ դա տեղի է ունենում համենայնդեպս երկու նշանային իրողության ֆոնին:

Նախ, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում Մոսկվայում, որից հետո Հայաստանի նոր արտգործնախարարը ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարում է, թե Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություն կարող է լինել միայն Արցախի կարգավիճակի հարցը օրակարգում ունենալով: Հատկանշական է, որ Հայաստանի արտգործնախարարի մոսկովյան հանդիպմանը զուգահեռ, Բաքու էր այցելել Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահը, այսպես ասած ճանաչողական այցով: Ինչ է քննարկել այդ համանախագահը Բաքվում, և ինչ է քննարկել Մոսկվայում Լավրով-Միրզոյան հանդիպումից հետո այսօր ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոն Բաքվի իր կոլեգայի հետ, սակայն այդ ամենի ֆոնին Նախիջևանում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությունը առաջացնում է հարցեր՝ այդ գործողությունը հայ-ռուսական որևէ համաձայնության դեմ է, թե Հայաստանի դեմ որևէ ռուս-ադրբեջանական համաձայնություն է: Սրանից զատ, Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սրացումը թերևս հարկ է դիտարկել ևս մի իրողության ֆոնին: Վերջին օրերին Թուրքիայի նախագահ Էրդողանը հաճախակի սկսեց խոսել հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը պատրաստ լինելու մասին:

Իհարկե, Էրդողանը նաև շատ հստակ ակնարկներ էր անում այդ հարաբերության առնչությամբ Թուրքիայի պայմանների կամ նախապայմանների վերաբերյալ, սակայն ինքնին հանգամանքը, որ թեման Էրդողանի «խոսույթում» զբաղեցրել էր բավականին նկատելի տեղ, նկատելի հաճախակիությամբ, բավական ուշագրավ է: Առավել ևս, որ Էրդողանի խոսքում այդուհանդերձ բավականին քիչ տեղ էր զբաղեցնում Ադրբեջանը և տպավորություն է, որ Ալիևին օգնելով ռազմական հաղթանակ տանել Արցախում և օկուպացնել տարածքները, այդ միջոցով ըստ էության անվերապահ ազդեցություն սահմանելով Ադրբեջանի հանդեպ և հաստատվելով Կովկասում՝ մինչև Շուշի, Էրդողանը իրեն այլևս «ազատ» է համարում «կրտսեր եղբոր» հանդեպ որևէ պարտավորությունից և այլևս զբաղվում է առավելապես իր խնդիրներով: Իսկ դրանք շատ են թե ներսում, թե դրսում, թե քաղաքական և ռազմա-քաղաքական, թե տնտեսական առումով: Այստեղ է, որ նա կարող է ունենալ հայ-թուրքական խաղաքարտը խաղարկելու անհրաժեշտություն, ինչից կարող է և օգտվել Երևանը: Ահա այդ ֆոնին Ալիևը մահացու կրակում է Նախիջևանում, ինչը՝ առիթ եմ ունեցել նշելու, ռազմա-քաղաքական ենթատեքստի իմաստով բավականին սպեցիֆիկ գոտի է: Պետք չէ բացառել, որ Ալիևը մտահոգություն ունի, որ իրեն կարող է գցել ոչ միայն Էրրդողանը, այլ նաև Պուտինը՝ Էրդողանի հետ որևէ խաղի շրջանակում, թեկուզ կարճաժամկետ շահերից ելնելով: Այդ առումով էր նաև խիստ ուշագրավ, որ ադրբեջանցի ինչ -որ սազանդարի օրերի առիթով այցելելով Շուշի, Ալիևը այնտեղ ունեցավ քաղաքական ելույթ, Էրդողանին ու գուցե նաև Պուտինին հիշեցնելով այսպես ասած Շուշիի հռչակագիրը, և իհարկե՝ իրեն առաջարկելով թերևս սակարկության: Նախիջևանում կրակոցը կամ վկայում է, որ Ալիևի Շուշիի «զեղումը» չի արժանացել բավարար ուշադրության Մոսկվայում ու Անկարայում, կամ արժանացել է, որից հետո կայացվել է Հայաստանի դեմ նախիջևանյան հերթական սադրանքի համատեղ որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում