
Չինաստանի իշխանություններն արգելել են հեռուստատեսությամբ ցուցադրել կնոջ տեսքով տղամարդկանց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իշխանությունները պահանջել են թույլ չտալ բամբասանքների և սկանդալների, ինչպես նաև զանգվածային ուշադրություն ձգող բացասական երևույթների տարածումը:
Բացի այդ, վարչությունը կարգադրել է, որ հեռուստաալիքներն ու առցանց հարթակները խստորեն վերահսկեն դերասանների ու հյուրերի ընտրությունը՝ ի թիվս այլ բաների գնահատելով նրանց քաղաքական գրագիտությունն ու բարոյականությունը։
Հեռուստատեսությամբ չեն թողնի նրանց, ովքեր «սխալ քաղաքական դիրքորոշում են որդեգրել և օտարվել են կուսակցությունից և պետությունից», ովքեր խախտել են օրենքները, որոշումները կամ հասարակական կարգը:
Վարչությունն ակնկալում է, որ հեռուստաալիքները որոշում կկայացնեն հավատարիմ մնալ ճիշտ քաղաքական կողմնորոշմանը, կզարգացնեն ճշմարիտը, բարին և գեղեցիկը ՝ միաժամանակ մերժելով սուտը, չարիքը և անպարկեշտությունը: