Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Պուտինի պլանը՝ ինչ է սպասվում Լավրովին ու Շոյգուին. Հայաստանը պետք է զգոն լինի

ՌԴ նախագահ Պուտինն ափսոսանք է հայտնում, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ԱԳ նախարար Լավրովը կարող են դառնալ պատգամավոր:

Պուտինը հայտարարել է, որ նրանք լավ նախարարներ են և կլինի ափսոս, որ դառնան պատգամավոր: Բանն այն է, որ Լավրովն ու Շոյգուն գլխավորում են Պուտինի Եդինայա Ռոսիա կուսակցության նախընտրական ցուցակը: ՌԴ Պետդումայի ընտրությունը լինելու է սեպտեմբերի 17-19: Երեք օր է տևելու կորոնավիրուսի իրավիճակի պատճառով: Լավրովն ու Շոյգուն իրենք դեռ չեն հստակեցրել, թե արդյո՞ք մտադիր են վերցնել մանդատը, թե՞ կմնան նախարար:

Հնարավոր է, որ Պուտինը զբաղված է ձևականությամբ և Լավրովն ու Շոյգուն ընդամենը նախընտրական ցուցակը «զարդարելու» համար են, որովհետև Պուտինը չի գտել այլ մարդ: Սա արդեն իսկ վկայում է, թե ինչ իրավիճակ է ռուսական վերնախավում, եթե չկա ցուցակը գլխավորող այլ տարբերակ և առաջանում է այդպիսի «թատրոնի» կարիք: Իսկ դրա կարիքն առաջանում է, որովհետև բոլոր ողջախոհ և ոչ «բեմականացված» ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Պետդումայի ընտրությանը Եդինայա Ռոսիան ունի մեծամասնություն պահելու լուրջ խնդիր: Իսկ այդ հարցը լոկ իշխանության սպառնալիք չէ, որ, կարող է առաջացնել:

Բանն այն է, որ դա կարող է խորացնել վերնախավային ճգնաժամը, ներիշխանական լարումը, որովհետև՝ որքան բարդ է լինում պահել մեծամասնությունը, որքան դրա համար պահանջվում է մեծ ջանք, այդքան բարձրանում է դրա քաղաքական գինը, ըստ այդմ նաև դրա շուրջ ներքին մրցակցությունը: Այդ իմաստով, Պետդումայի ընտրությանը նախորդող շրջանն իր այս դրսևորումներով արդեն իսկ ցույց է տալիս, թե ինչպիսի բարդ իրավիճակ է ռուսական վերնախավում:

Մյուս կողմից, եթե Լավրովի ու Շոյգուի հանգամանքը բեմականացում չէ և իսկապես լրջորեն քննարկվում է նրանց՝ նախարարից պատգամավոր դառնալու հարցը, ապա սա արդեն նշանակում է, որ կայացվել են կամ կայացման փուլում են Ռուսաստանում ներիշխանական, ներվերնախավային դիրքերի, հարաբերակցության լուրջ փոփոխության առնչվող որոշումներ, ըստ էության վերնախավի փոփոխության որոշումներ: Իսկ դա էլ իր հերթին ինդիկատոր է, թե ինչ է կատարվում և աստիճանաբար ինչ կարող է ծավալվել արդեն գլխավորի՝ հենց Պուտինի շուրջ: Այդ ամենը Հայաստանի համար կենսական նշանակության և աչալուրջ ուշադրության խնդիր է: Պատճառները մի քանիսն են: Նախ, Ռուսաստանում իրավիճակը էապես պայմանավորելու է այդ երկրի վարքագիծը, թեկուզ մարտավարական իմաստով: Իսկ դա էլ ուղիղ առնչություն ունի թե Հայաստանի հետ երկկողմ հարաբերությանը, թե ռեգիոնալ հարցերին, որոնք ուղղակի առնչվում են Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրին: Ի վերջո, Ռուսաստանում ներվերնախավային պրոցեսները օգտագորխելու փորձ կարող է անել Ադրբեջանը, և պարզ չէ, թե ինչ ուղղությամբ: Բացի այդ, Հայաստանը ըստ էության ռուսական տնտեսական-քաղաքական վերնախավային խմբերի պայքարի «պոլիգոն» է, և դա բոլորովին գաղտնիք չէ: Հետևաբար, եթե պայքարը կամ ճգնաժամը սրվի Ռուսաստանում, ապա այն կարող է սուր արտահայտումներ ունենալ նաև Հայաստանում: Ավելին, կարող են պարզապես որոշել «գոլորշին բաց թողնել» Հայաստանում: Սա նշանակում է, որ Հայաստանի հասարակությունը պետք է լինի չափազանց կուռ և զգույշ, զգոն, անկախ իր քաղաքական հայացքներից: Հատկապես, որ քաղաքական դասի զգոնությանն ապավինելու բավարար հիմքեր պարզապես չկան: Ավելին, բավարար հիմքեր կան առնվազն եզրակացնելու, որ այդ քաղաքական դասը արտահայտում է հենց ՌԴ վերնախավային տնտեսա-քաղաքական օրակարգի առնչվող հետաքրքրություններ, և հետապնդում դրանից բխող սեփական դիվիդենտներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում