
Հայաստանի գրողների միությունը հայտնում է․
«Այսօր՝ 82 տարեկան հասակում կյանքից հեռացավ անվանի արձակագիր, բազմաթիվ գրքերի թարգմանիչ, գրաքննադատ , գրականագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր,«Մովսես Խորանացի» մեդալակիր Ալեքսանդր Թոփչյանը։
Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում սիրելի գրողի հարազատներին»։