
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով ժամանեց գերմանական Շտուտգարտ, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 առաջնության որակավորման փուլի հինգերորդ մրցափուլի Գերմանիա – Հայաստան հանդիպումը։ Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Շտուտգարտի Ալտհոֆ հյուրանոցում, հայտնում է ՀՖՖ-ն։
Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի իր առաջին մարզումը Շտուտգարտում։