Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Գերմանիայի դեմ խաղում

Աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը Շտուտգարտում կմրցի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հետ։ 4-րդ տուրից հետո մեր հավաքականը 10 միավորով գլխավորում է J ենթախումբը։ Գերմանացիներն 9 միավորով 2-րդն են։ Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավեճի համեմատ վաղը Հայաստանի ընտրանին կպայքարի օպտիմալ կազմով։ Շարք են վերադարձել առանցքային ֆուտբոլիստներ կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, ինչպես նաև եզրային կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։ Բնական է, որ պայմանավորված նշված ֆուտբոլիստի վերադարձով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մարտավարական փոփոխությունների կդիմի։ Հավանական ենք համարում, որ մեր ազգային թիմը Գերմանիայի դեմ կպայքարի 4-2-3-1 դասավորությամբ։

Այսինքն ի տարբերություն Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպման՝ Շտուտգարտում Հայաստանի հավաքականը կարող է խաղալ նոմինալ կենտրոնական հարձակվողով։ «Առաջին լրատվական»-ի վարկածով դարպասում կլինի Դավիթ Յուրչենկոն, իսկ պաշտպանության կենտրոնում Վարազդատ Հարոյանն ու Անդրե Չալըշըրը։ Աջ եզրում կխաղա Հովհաննես Համբարձումյանը, իսկ ձախ եզրում՝ Կամո Հովհաննիսյանը։ Հենակետային գոտում կլինեն Արտակ Գրիգորյանն ու Էդուարդ Սպերցյանը։ Կիսապաշտպանության աջ եզրում կտեսնենք Տիգրան Բարսեղյանին, իսկ ձախից կխաղա Խորեն Բայրամյանը։ Հենրիխ Մխիթարյանը կլինի ենթահարձակվողի դիրքում, իսկ հարձակման կրակագծում կլինի Սարգիս Ադամյանը։ Սա կարելի է համարել մեկնարկային կազմի օպտիմալ տարբերակներից մեկը։ Չի բացառվում որպես նոմինալ հարձակվող Կապառոսը մեկնարկային կազմում ընդգրկի Ալեքսանդր Կարապետյանին։ Վերջինս առավել հաջող է խաղում երկրորդ հարկում և կարողանում է գնդակ պահել։ Այդ դեպքում Սարգիս Ադամյանը կլինի կիսապաշտպանության ձախ եզրում, իսկ Բայրամյանը մեկնարկային կազմում չի լինի։ Ակտիվ եզրային կիսապաշտպանների ներկայության պայմաններում մեծ է հավանականությունը որ Մխիթարյանը կգործի կենտրոնում։

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավեճում Հայաստանի հավաքականի պաշտպանությունն ու կիսապաշտպանությունը բարձրության վրա էր։ Խնդիրներ են առաջանում թերևս գրոհելիս։ Բարսեղյանի ու Բայրամյանի վերադարձը կարծում ենք զգալիորեն կշտկի իրավիճակը առջևի գծում։ Սեպտեմբերի 2-ին գերմանացիները հյուրընկալվելիս 2։0 հաշվով առավելության էին հասել խմբի ետնապահ Լիխտենշտեյնի նկատմամբ։ Մինչ այդ բունդեսթիմը սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն էր կրել Հյուսիսային Մակեդոնիայից, զիջելով 1։2 հաշվով։ Գրանցված արդյունքները վկայում են, որ դրական Շտուտգարտում կայանալիք մրցավեճում կարելի է հասնել դրական արդյունքի։

Գերմանիայի հավաքականում սկսվել է սերնդափոխության գործըթաց և ասել, որ այս հավաքականը օպտիմալ վիճակում է ճիշտ չի լինի։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում գերմանացիներն այս պահին միայն 16-րդն են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում