Wednesday, 24 04 2024
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին

Հայկական բանակի արդիականացման կարևոր բաղադրիչը. «քարից էֆեկտ քամել»

Հայաստանի պաշտպանության նախարարը ընդունել է ռուսաստանցի զինվորական մասնագետների խմբին, նրանց հետ քննարկելով Հայաստանի զինուժի արդիականացման հարցեր, ներկայացնելով Հայաստանի առաջնահերթությունները: Հայկական բանակի արդիականացման թեման հատկապես ակտիվ խոսակցության մաս է կազմում 44-օրյա պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ հայկական զինուժը տարիների ընթացքում պատրաստվել է ոչ այն պատերազմին, որը հասունանում էր Հայաստանի շուրջ: Հինգերորդ սերնդի պատերազմը, որ Թուրքիան Ադրբեջանի ու ահաբեկիչների միջոցով պարտադրեց Հայաստանին, չափազանց անհասանելի մարտահրավեր էր հայկական զինված ուժերի համար: Թե որոնք են այդ ամենի պատճառները, առանձին խոսակցության նյութ է: Ներկայումս առավել քան կարևոր է հասկանալ, թե ինչ է պետք անել, որպեսզի Հայաստանը պատրաստ լինի նոր մարտահրավերներին: Մարտահրավերներ, որոնք այլևս չեն լինելու այնպիսին, ինչպիսին 44-օրյա պատերազմն էր: Հայաստանն այլևս պետք է պատրաստվի վեցերորդ, յոթերորդ, և գուցե ավելի հեռու սերունդների պատերազմի: Հայկական քաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ բանակի արդիականացման, այլ կերպ ասած այդ գալիք սերունդների պատերազմի հավանական մարտահրավերներին պատրաստվելու գործում հիմնական գործընկեր է Ռուսաստանը: Սա իհարկե միանգամայն հասկանալի ռազմա-քաղաքական իրողությունների բերումով առկա վիճակ է, որոնց մասին խոսել եմ բազմիցս և անկասկած դեռ կլինեն խոսակցության առիթներ:

Տվյալ պարագայում սակայն խնդիրն այն է, որ հայկական զինուժի արդիականացման գործում հասկանալի, օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառների բերումով Ռուսաստանին ընտրելով գործընկեր, Հայաստանը ուղղակի պարտավոր է այդ գործխընթացում ապահովել նաև այլ գործընկերների ներգրավվածությունհը: Հասկանալի է, որ բարդ կլինի ապահովել այն աստիճանի, որը հավասարազոր կլինի Ռուսաստանի ներգրավվածությանը կամ կբավարարի Հայաստանի ամբողջական պահանջները; Բայց, պետք է անել առավելագույնը, մասնավորապես Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը խթանելու, կարելի է ասել նույնիսկ՝ վերականգնելու ուղղությամբ, և անել առավելագույնը նաև երկկողմ՝ հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական ռազմական կոմունիկացիա խորացնելու համար: Առանցքային ուղղություն կարող են լինել նաև ՆԱՏՕ անդամ Լեհաստանն ու Հունաստանը: Այդ ամենը համադրել ռուսական «արդիականացման» հետ,անշուշտ բավական բարդ է լինելու ոչ միայն քաղաքական, այլևս տեխնիկական առումով: Սակայն, պետք է անել իհարկե առավելագույնը: Ի վերջո, անհրաժեշտ է անել առանցքային մի եզրահանգում: 44-օրյա պատերազմը նաև ռազմական մոդելների բախում էր, որտեղ պարտվեց ռուսական մոդելը, պարտվեց ՆԱՏՕ-ական մոդելի: Ընդ որում, Արցախը այդ բախման միակ գոտին չէր: Մինչ այդ, այդ բախումը տեղի էր ունենում Իդլիբում, Լիբիայում, և երկու այդ ուղղություններում էլ պարտվեց ռուսական մոդելը:

ՆԱՏՕ-ն, կամ հյուսիսատլանտյան անվտանգային մոդելը ներկայումս անկասկած անվիճելի առաջատարն է աշխարհում, հատկապես, երբ խոսքը այնպիսի մասշտաբի պատերազմների կամ ռազմական գործողությունների մասին է, որոնք համաշխարհային սահմանման իմաստով այդուհանդերձ լայնածավալ չեն, չեն ենթադրում ռազմավարական սպառազինության լայնամասշտաբ կիրառում, որտեղ արդեն դեր կարող է խաղալ հրթիռային զինանոցը: Այդ իմաստով, առաջատար ռազմական բեվեռի հետ գործակցությունը հայկական բանակի արդիականացման կարևոր բաղադրիչ է, որի՝ ռուսական բաղադրիչին զուգահեռ ապահովումը պետք է լինի հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության առաջնահերթություն: Միևնույն ժամանակ, ասել, թե ռուսական բաղադրիչը Հայաստանի համար անպետք է բացարձակապես, իհարկե կլինի անմտություն: Այստեղ կա մի էական հանգամանք: Ռուսական բաղադրիչը ունի օգտակարության իր «գործոնները»: Սակայն այստեղ անկասկած է, որ գլխավոր խնդիրը պետք է լինի հենց հայկական դաշտում՝ ապահովել այդ բաղադրիչներից առավելագույն էֆեկտ և որակ ստանալը: Դա մեր խնդիրն է, եթե այն չլուծենք մենք, չի լուծելու ոչ մի այլ մասնագետ, լինի ռուսաստանցի, թե ուրիշ երկրից: Ընդհանրապես, հայկական բանակի արդիականացման արդյունքը կախված է լինելու գլխավորապես հայկական ռազմա-քաղաքական մտքի որակից: Առանց դրա, էֆեկտիվ չի կարող լինել անգամ ամենաորակյալ աջակցությունը, իսկ դրա առկայությամբ՝ հնարավոր կլինի գուցե «քարից» էլ էֆեկտ «քամել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում