Thursday, 18 04 2024
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ

Քաղաքական դաշտում անհաշտ մթնոլորտ է, որովհետև չկարողացանք իրերը կոչել իրենց անուններով․ Վարդան Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ  վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Արցախում այս օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Որոշ ուժեր մերժեցին ՀՀ խորհրդարանականների հետ նիստին մասնակցությունը, որոշները  մասնակցեցին՝ հստակ  վերաբերմունք ցույց տալով։ Նման մթնոլորտն ի՞նչ վտանգներ է պարունակում;

Շատ վատ եմ գնահատում առկա իրավիճակը։ Մեր հավերժությունն ու հարատևությունը բռունցքվելու մեջ է։ Եթե  հայերը չկարողացան իրար հասկանալ, լեզու գտնել, միավորվել, որ մեր գործողություններով մեկս մյուսին լրացնենք՝ կկործանվենք։ Նժդեհը մի խոսք ուներ, ասում եր՝ Հայաստանն անպարտելի կդառնար միայն այն ժամանակ, երբ գորիսեցու համար Հայաստանի ամեն մի թիզ հողը համարվի Գորիս, աշտարակցու համար՝ Հայաստանի ամեն մի թիզ հող համարվի Աշտարակ։ Հիմա տարբերություն են դրել՝ աշտարակցի, ղարաբաղցի, երևանցի․ դա շատ վատ հեռանկար ունի։ Պետք է կարողանան այնպիսի կառավարման ձև գտնել, որ իրար հաշտեցնելու ու իրար հասկանալու բանալի գտնվի։ Հնարավոր չէ, սակայն, միավորվել նրանց հետ, ովքեր սրիկա են, դավաճան։ Կան ուժեր, որոնք մտածում են՝ եթե մեզ իշխանություն չի հասնում, թող ոչ ոք չհասնի։ Մեր պետականությունն ու երկրի ապագան վտանգված է։

-Իսկ նման մթնոլորտում այդ միավորումն ինչքանո՞վ է հնարավոր, խորհրդարանի աշխատանքին հետևելով նման ակնկալիքներ ունե՞ք։

-Անհաշտ մթնոլորտ է, որովհետև մենք չկարողացանք իրերը կոչել իրենց անուններով։ Բոլոր երկրներում էլ կան մեղավորներ, ծայրահեղ հայրենասերներ ու ծայրահեղ դավաճաններ։ Մենք չկարողացանք նրանց դնել իրենց ճիշտ տեղերում։ Եթե ճիշտ դնեինք իրենց տեղերում, իրերը կոչեինք իրենց անուններով, տայինք իրավական-քաղաքական գնահատական անցած ճանապարհին՝ այսպիսի իրավիճակ չէր լինի։ Այդ գնահատականը չտրվեց և հիմա նրանք, ովքեր պետք է խստագույնս պատասխան տային երկիրը կողոպտելու ու անարգելու համար՝ այսօր վեր են կացել ու արդարություն են պահանջում։

-Իսկ իշխանություններն այս ամենից հետևություններ անո՞ւմ են։

-Ո՛չ։ Նորից չեն կարողանում առաջընթացի ու զարգացման ճիշտ մեխանիզմ մշակել։ Եթե հետևություններ անեին՝ այսպես չէր լինի։ Սխալի մասին բարձրաձայնելը շատ ավելի լավ է, քան դրա քողարկումը։ Երբ մենք դա իրենց ասում ենք, ոչ թե չարակամությամբ ենք ասում, այլ ուզում ենք, որ սխալներն ուղղեն։ Մարդը, եթե գիտակցում է  իր սխալները՝ դեռ կորած չէ։ Բայց ով չի ուզում իր սխալն ուղղել, կորած ու դատապարտված է։ Նայում ես՝ կրթական համակարգում բոլոր ուղղություններով խայտառակություն է։ Առաջընթացի զարգացման հիմքը կրթությունն ու գիտությունն է։ Եթե այդ ասպարեզները դու ճիշտ հունի վրա չես դնում, ապագա չես կարող ունենալ։ Նայում ես մեր կրթական համակարգը՝ խայտառակ վճակում է։ Դրա համար էլ մենք այսպիսի Ազգային ժողով ունեցանք։ 30 տարվա մեջ մեր  միակ ճիշտ ընտրած Ազգային ժողովը առաջին ԱԺ-ն էր, որտեղ հայտնվեցին շատ սիրված մարդիկ՝ մտավորականներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ։ Ժողովուրդը սիրում ու հավատում էր նրանց։ Ինչի՞ց էր, որ 30 տարի առաջ մենք կարողացանք ճիշտ  Ազգային ժողով ընտրել, բայց հիմա չենք կարողանում։ 30 տարի առաջվա ընտրողները սովետական միությունում կրթություն ստացածներին էին։ Հիմա բոլորը խոստովանում են և ես էլ եմ ընդունում՝ սովետական կրթական համակարգը բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ էր, քան հիմիկվա կրթական համակարգը։ Հիմա  ժողովուրդը քանի որ կրթված չէ, երկար-բարակ չի մտածում, ավելի շատ բաժանվել է սևերի ու  սպիտակների՝ ճիշտ ընտրություն չի կատարում։

-Տեսակետ կա, որ հենց  իշխանություններին էր  պետք այսպիսի ընդդիմություն ունենալ, որ այդ ֆոնին ինքն ավելի լավը երևա։

-Այդ սիստեմը մշակեցին նախկին համակարգի ներկայացուցիչների։ Սրանք էլ չփոխեցին նախկինների օրենքները, քաղաքական գնահատական էլ չտվեցին։ Նախկին համակարգը մտածում էր՝ որքան հասարակությունը փչացած  ու վախեցած լինի՝ այնքան ավելի հեշտ կլինի նորից ընտրվել ու վերարտադրվել։ Փչացած հասարակությանը սանձելն ու փողով առնելը հեշտ է։ Իսկ կրթված, մաքուր հասարակարգին հնարավոր չէ գնել։ Այսպես ու՞ր ենք հասնելու։ Հիմա էլ նորից  նույն պրոցեսն է գնում։ Մեկ էլ կտեսնես՝ մեկին կդնեն բարձր պաշտոնի, բայց ո՛չ նրա կենսագրություն են ուսումնասիրել, ոչ  էլ նրա կարողությունները։ Ժողովուրդն էլ ասում է՝ ո՞նց է լինում, որ փչացածը հայտնվեց նման բարձր պաշտոնին։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում